15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միհրան Հարությունյանը ե՞րբ գորգ կվերադառնա

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը գորգ կվերադառնա 8 ամսից ոչ շուտ: Նա չի մասնակցի հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Եվրոպայի առաջնությանը Միհրան Հարությունյանը չի մասնակցի: Նրա վերականգնման փուլը կտեւի 8 ամիս: Սա բժշկի ցուցումն է, նա պետք է խուսափի ծանր մարզումներից: Հետագան ժամանակը ցույց կտա, ինչպես կվերականգնվի, մարզումներն ինչպես կընթանան եւ երբ կվերադառնա գորգ:

Ինչ վերաբերում է Միհրան Հարությունյանի՝ Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտի արդյունքները վերանայելու ընթացքին, այդ հարցով զբաղվում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն: Վերջերս Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ  Օլիմպիական ասոցիացիայի նախագահի հետ եւ այնտեղ քննարվեց ՄՕԿ-ի համաժողովում նորից բարձրացնել Միհրան Հարությունյանի հետ կապված մեր ֆեդերացիայի բողոք-դիմումի հարցը: Մինչեւ օրս այդ հարցով զբաղվում են, բարձիթողի արված չէ այս հարցը, բայց  կարծում եմ՝ հավանակությունը քիչ է, որ մենք շահենք: Քանի որ չի եղել տեխնիկական միավոր, այս հարցում շահելու հավանականությունը շատ քիչ է: Որպես մասնագետի վերլուծություն՝ Միհրանը շատ ակտիվ էր, իսկ մրցավարների աչքով ակտիվ է եղել սերբ ըմբիշը: Ցավոք, բոլորս էլ գիտենք, որ դա իրականությունը չէ:

Ես չգիտեմ՝ իրականում ինչ պատճառ կա այս անարդարության հիմքում, ինչ խնդիրներ են ունեցել Միհրան Հարությունյանի հետ, երբ նա Ռուսաստանի հավաքականի կազմում էր, բայց նա՝ որպես ըմբիշ, աճել է Հայաստանի հավաքականի կազմում: Իրականում ոչ մի հավաքական չի  ցանկանա զրկվել մեդալից: Եթե Միհրան Հարությունյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մեդալների իրական հավակնորդ լիներ, նրան բաց չէին թողնի: Ինչքան էլ ես մի մարզիկի չսիրեմ որպես մարդ, բայց եթե նա ուժեղ է, արդյունք է ցույց տալիս, ես պարտավոր եմ նրան տեղ տալ»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում: Նրա ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ