21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացած երեխաների ընտանիքները ժամանել են վթարի վայրը /վիդեո/

22 երեխաների հարազատները, որոնք զոհվեցին Շվեյցարիայի Վալե կանտոնի Սյեր քաղաքի մոտ, ժամանել են վթարի վայրը: Վթարի պատճառների հետքննությունը դեռեւս շարունակվում է, տեղեկացնում է “BBC”-ն: Մահացածների դիակները, ինչպես նաեւ տուժած 24 երեխաներից մի քանիսը կուղարկվեն Բելգիա: Տուժածների թվում կան նաեւ ծանր վիճակում գտնվող երեխաներ: Բելգիայում ազգային սուգ է հայտարարված: Շվեյցարիայի եւ Եվրոպական խորհրդարանները հարգել են զոհվածների […]

Ինչ արեց Շուշանը դաշնակցականներին. Երկիր

Հանրապետականին անդամագրված եւ համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարում ունի: “Երկիր” օրաթերթը գրում է, որ ՀՌԱՀ-ը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի, ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաեւ “տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը” (4-րդ կետ, […]

Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, 2007 թ. Սեպտեմբերի  21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում ընդդիմությունը նշում էր Անկախության օրը: Նույն օրը նույն տոնը նույն ժամերին ՀՀ նախագահն էր նշում քաղաքական էլիտայի հետ: Նախագահի միջոցառումից միայն երկու հոգի, միմիայն երկու հոգի համարձակվեցին գնալ ու միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցառմանը, որտեղ, փաստորեն, ապագա ՀԱԿ-ականներն էին : “Եվ ովքե՞ր էին այդ “պլոճիկով” […]

Չի բացառվում, որ Թամամյանը ազատ արձակվի. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչեւ Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից:  Այս  մասին ենթադրում է “Հայկական ժամանակ”-ը: “Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը եւ գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, […]

“Շանթ”-ը խաբո՞ւմ է դերասաններին. Ավանգարդ

“Շանթ” հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է` դժգոհություններ ունենալով վարձատրությունից: “Շանթում” միշտ էլ դերասաններին դիտարկել են որպես էժան աշխատուժ եւ նկարահանման օրը սահմանելով 10 հազար  դրամ` աշխատեցրել միայն իրենց հարմար ձեւերով ու սկզբունքներով: Ըստ “Ավանգարդ”-ի, օրերս էլ մի նոր սկանդալ էր հասունացել հեռուստաընկերությունում. սերիալների դերասանախմբին աշխատեցնելով չափազանց ցածր վարձավճարներով` ընկերությունը չի վճարել […]

Սաթիկ Սեյրանյանը “Ազատ դեմոկրատնե՞ր”-ում

“168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վաղը` մարտի 16-ին հրավիրված է եւ մասնակցելու է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության համագումարին: Henaran.am-ի դիտարկմանը, թե ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակում` Սեյրանյանը ասաց. “Կուսակցության գաղափարախոսությանը դեմ չեմ, նաեւ մարդկային ջերմ հարաբերություններ ունեմ նրանց հետ, բայց չեմ կարող ասել ընդգրկված եմ, թե չէ: Դա նրանց որոշելիքն է”: Փոխարենը նա […]

Հայ տղամարդիկ ժլատ չեն, բայց կեղծավոր են. հետաքրքիր մանրամասներ “Փարիզյան սուրճի” նախկին տիրուհուց /վիդեո/

“Փարիզյան սուրճի” նախկին տիրուհի Աշխեն Վալերի Գործունյանն իր սրճարանը վաճառելուց հետո էլ մեծ սիրով  որպես այցելու մտնում է սրճարան: Ճիշտ է, մինչեւ վաճառքը ահավոր սթրեսի մեջ էր, ի վերջո 16 տարվա բիզնես թողնել եւ հեռանալ ծանր է:  “Չեմ ամաչի կասեմ նույնիսկ հոգեբանի ծառայությունից եմ օգտվել, բայց ի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Թիվ 38 ընտրատարածքում առաջինը առաջադրվեց հանրապետական Վահե Հակոբյանը

Աժ առաջիկա ընտրությունների թեկնածուների առաջադրման 4-րդ օրը Սյունիքի թիվ 37 եւ 38 ընտրատարածքներում եղան առաջին առաջադրումները: Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Վահե Մաքսիմի Հակոբյանը: Նրան սատարելու է ՀՀԿ-ն: Նշենք, որ Հակոբյանը 8 տարի է արդեն օրենսդիր մարմնում է, եւ միշտ ընտրվել է  […]

Ի՞նչու “կոտրվեց” Հովհաննես Թամամյանը. հարազատներն ու փաստաբանը ապշած էին /վիդեո/

Ինչպես արդեն  տեղեկացրել է Henaran.am-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում: Նրա հետ մեղադրվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Նրանց առաջադրվել է  մեղադրանք` քրեական օրենսգրքի 308 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի