04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարզպետների անունը կա, ամանում չկա

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ու Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Այցելելով մարզպետարանների պաշտոնական կայք-էջերը` պարզեցինք, որ Սերգեյ Բագրատյանը դեռ մարզպետ է, եւ նա է իր ողջույնի խոսքն է հղում ընթերցողին: Ավելի հետաքրքիր պատկեր է Գեղարքունիքի մարզպետարանի կայք-էջում: Այստեղ հանվել է մարզպետի լուսանկարը, անուն ազգանունը, սակայն ողջույնի տեքստը մնացել է:

Փաստորեն նորանշանակ մարզպետի տվյալները կավելացվեն եւ կստացվի, որ նա հանրությանը ներկայանում է ԲՀԿ-ական մարզպետի ողջույնով:

Ի դեպ նշենք, որ այս էջում գրված է, որ  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ մինչև սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նշանակումը՝    մարզպետի պարտականություններն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ