21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքում եւ Արագածոտնում փակ ճանապարհներ կան

Մարտի 15-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Աշոցք (Թորոսգյուղի հատվածը) ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են Ալագյազ-Ծաղկահովիտ եւ Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարվում են […]

Ձյուն կտեղա

Մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում եւ Սյունիքում` ինտենսիվ: Օդի ջերմաստիճանը եւ այս գիշեր, եւ մարտի 16-ի ցերեկը կնվազի եւս 5-8 աստիճանով: Մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 20-25մ/վ, բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ:  Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից […]

Հրկիզել է 29-ամյա Աննայի ‘Տոյոտա Քեմրի’-ն

Մարտի 15-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, ‘Իդեալ’ խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող ‘Տոյոտա Քեմրի’ մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական […]

Վարորդն այնպես է արգելակել, որ ուղեւորուհին հայտնվել է հիվանդանոցում

Մարտի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, թիվ 10 երթուղու ‘ԳԱԶել-32213’  մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 59-ամյա ուղեւորուհին մեքենայի սրահում վայր է ընկել եւ տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:  Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Գողացել են երկու պարկ ‘ոսկի՞’

Մարտի 14-ին, ժամը 03.40-ին,  ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները  Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 եւ 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով: Կատարվում է քննություն: Henaran.am-հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Թեյի մեջ ներկանյութ կա. ստուգումների հերթը հասավ թեյի շուկա

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  ոչ թե ստուգող եւ տուգանող մարմին է, այլ սննդամթերքի անվտանգությունն ապահովող եւ երաշխավորող մարմին: Դրանից ելնելով վերջին շրջանում նրանց գործունեությունն ուղղված է եղել փոփոխություններին համապատասխան օրենքում: Այս մասին այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է երեք հստակ որոշում, ըստ որոնց՝ […]

Վարկանիշային ցածր տեղեր են զբաղեցրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն համայնքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին ըստ ոլորտների  կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն եւ Նուբարաշեն […]

Թամամյանն ու երկու ամբաստանյալներն ընդունեցին մեղադրանքը. արագացված դատաքննություն են ուզում/վիդեո/

 Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  […]

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 3 տարեկան է

‘Սպառողների համար ամենաէականը վստահությունն է : Հաշտարարի գրասենյակը հենց դրան է նպաստում, որն էլ բերում է ֆինանսական ներդրումների աճի’’,- սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` հավելելով, որ այս տարի լրանում է Հայաստանում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման 3-րդ տարին: Նրա հավաստմամբ, իրենց գրասենյակի հանդեպ սպառողների վստահությունը […]

Վրաերթից տուժածը հիվանդանոցում մահացել է, այդպիսով` 2 զոհ

Մարտի 14-ի գիշերը Վանաձորի Աղայան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով տուժել էին 2 անձինք,որոնցից մեկը, Գուրգեն Ջաղացպանյանը,  տեղում մահացել էր,  իսկ Անդրանիկ Շախպազյանը տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: վերջինս այսօր առավոտյան գիտակցության չգալով` մահացել է,այս  մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Հիշեցնենք,որ վրաերթը կատարել էր Վանաձորի բնակիչ Տիգրան Միտիչյանը  ‘Ֆոլքսվագեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի