13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոալիցիայի վերջնական որոշում չկա. ՀՀ նախագահին շարունակեց ՀՀԿ խոսնակը/վիդեո/

ՀՀԿ գործադիր նիստից հետո, մոտ 2 ժամ դրսում սպասող լրագրողներին ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն  ասաց, որ ՀՀԿ գործադիր նիստում կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չկա: “Կտեսնենք, քաղաքական պրոցեսներ են, ինչո՞ւ եք շտապում, հենց կլինի, միանգամից մենք հայտարարելու ենք` հարցնեք, չհարցնեք: Վերջնական որոշում դեռ չկա”,-ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ  ՀՀԿ խոսնակ  Շարմազանովը կպատասխանի բոլոր հարցերին: […]

Այսօր հայկական եկեղեցիներում նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի […]

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է դերասանուհու  եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ: Չնայած դատաքաննությունը դռնփակ է, սակայն Henaran.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է, Կարեն […]

Ամենօրյա ձայները բացասաբար են անդրադառնում լսողության վրա

Թվում է, թե օդափոխիչի ձայնը չի վնասում մեր լսողությունը: Սակայն չինացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն` ձայները, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր, զրկում են մեզ սուր լսողությունից, հաղորդում է “New Scientist”-ը: Մարդկանց զննելիս բժիշկները հաճախ մոռանում են ոչ բարձր ձայների երկարատեւ ազդեցության մասին: Չինացի գիտնական Չժոու Սյաոմինը իր ամերիկացի գործընկեր Մայքլ Մերզենիչի հետ համատեղ […]

Մինչեւ շենքը սարքեն, ես կգնամ Հայաստանից. կոնդեցիները դեռ բնակարան չունեն /վիդեո/

Այս հինգշաբթի էլ կառավարության շենքի բակը մարդաշատ էր: Ամենատարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիները` խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատները, պետական գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկվածները ամեն հինգշաբթի հավաքվում են այստեղ արդարություն պահանջելու: “Չորս տարի ա անօթեւան ենք, մեր տները ոչ սարքում են, ոչ էլ… Չորս տարի ա նույն բանն են ասում, վարձերը տալիս են, […]

Բաց նամակ` ՀՀ վարչապետին

Այսօր ‘Շիրակ կենտրոն’ ՀԿ-ն բաց նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ պարոն Երվանդ Զախարյանին, որում մասնավորապես ասված է. ‘Գյումրիում 10 օրից սկսվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման վիճակահանությունները: Սակայն այս պահին երեք սենյականոց բնակարանների շահառու 16 ընտանիքներ դուրս են մնում բնակարան ստանալու գործընթացից միայն այն պատճառով, որ […]

Օձն անհետացել է

Մայիսի 17-ին ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի թիվ 42 տանը բնակիչները նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ փրկարարները մանրակրկիտ ուսումնասիրել են տան տարածքը: Օձը չի հայտնաբերվել: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Մահացու վրաերթ

Մայիսի 16-ին, ժամը 09.00-ին, ‘ԿամԱԶ’ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա Սամվել Նավոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Օձը խայթել է 3 տարեկան երեխային. նրա վիճակը ծանր է

Մայիսի 17-ին, ժամը 07:15-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 16-ին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի ‘Մուրացան’ մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ, 2009 թ ծնված Ասպրամ Գինովյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Թափանցիկը` տարածքային կառավարման նախարարությունն ու Սյունիքի մարզպետարանն են

Հայաստանի պետական մարմինների եւ մարզպետարանների ինտերնետային կայքերից որն է ավելի թափանցիկ եւ ազատ` տեղեկատվական առումով: “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” այս տարվա փետրվարի 15-ից ապրիլի 15-ը մշատադիտարկում է արել եւ կոմիտեի  նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին ներկայացրեց արդյունքները: Ուսումնասիրվել  է 38 կայք անցած տարի,  այս տարի` Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) աջակցությամբ 52 կայք: “Այդ հետազոտության իրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված