13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերությունում կոնֆլիկտ է հասունանում. փողերի լվացման հոտ է գալիս

՛՛Երեւան Ջուր՛՛ ընկերությունում աշխատանքային կոնֆլիկտ է հասունանում: ՛՛Երեւան Ջուր՛՛-ը  աշխատանքից ազատել է ընկերության մեջ մտնող  Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության 40 աշխատակիցներին, վերջիններիս հավաստմամբ՝ այն պատճառով, որ համարձակվել են ուսումնասիրություններ կատարել եւ հայտնաբերելով մի շարք ապօրինություններ՝ տեղեկացրել են ընկերության տնօրինությանը: Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության փաստաբան Տիգրան Հայրապետյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Հակերային հարձակում ՀԵՀ-ի վրա

Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը (www.heh.am)։ Հարձակման հետևանքով պաշտպանող համակարգն արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ, և սեղմ ժամկետներում այն հասանելի կլինի հանրությանը։ Վերջին շրջանում բավականին շատացել են հակերային հարձակումները հատկապես լրատվական կայքերի վրա։ Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի […]

Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ

Այսօր ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով ՄԻՊ-ը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ, որոնք խաղաղ հավաքների ժամանակ կկանխեն մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները: Մասնավորապես. ‘Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ‘Հավաքների ազատության մասին’ ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռեւս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած […]

Աշոտյանը վերջապես կազատվի

Չնայած մայիսի 17-ին լրանում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու մեկամսյա ժամկետը, բայց նա շարունակում է զբաղեցնել իր նախկին աշխատասենյակը: Ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը շարունակում է աշխատել Զոլյանի  կից աշխատասենյակում, իսկ  ռեկտորի կաբինետի բոլոր հեռախոսահամարները վերահասցեավորվել են պաշտոնակատարին: Ի դեպ, Զոլյանը, Henaran.am-ի տեղեկություններով,  բուհի հաշվապահությունից պահանջել է իր վերջնահաշավարկը: Եթե մինչ վաղը […]

Ստամոքսային փառատոններ կունենանք

Ազգային խոհանոցը մեծ դերակատարություն ունի որպես տուրիզմի առաջարկ, այն առնչվում է մարդու քիմքի հետ, եւ մոռացվում է ամենաուշը: Ահա ինչու նախաձեռնել ենք փառատոններ, դրանցից մեկը՝ տոնածիսական կերակրատեսակների փառատոն: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով Հայաստանի ներգնա տուրիզմի հեռանկարների եւ փառատոնների մասին: Նրա խոսքով՝ […]

ԿԳ նախարարը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարևոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս: Նախարարը կարևորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու և գործընթացին […]

Հրադադարի ռեժիմը տագնապ է երկու կողմերի համար. Դավիթ Ջամալյան

“Հրադադարը պասիվ պատերազմ է, եւ հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար էլ ենթադրում է խոցելիություն։ Կանխատեսելի չէ մոտալուտ ապագան, ուստի կա նաեւ տագնապ”,-  “Հենարան” մամուլի ակումբում  ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ 18 տարի է, ինչ ստորագրվել է հրադադարի պայմանագիրը, բայց տագնապի կնիքը թե հայ, թե ադրբեջանցի հասարակությունների վրա կա։ Մասնավորապես,  Ադրբեջանը փորձում է հոգեբանական այդ […]

Խանութում գող կար

Մայիսի 15-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 17/7 հասցեում գտնվող խանութում գող կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը խանութից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վաչագան Ա.-ին, որը գողություն կատարելու նպատակով  պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էր ներս: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

Ուռենիների ապօրինի ծառահատում

Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Լեռնապատ գյուղի 25-ամյա մի բնակչի, որը փետրվար ամսին Լեռնապատ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 15 ուռենի եւ լորենի: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  

Զենքը թողել է աղբարկղի մոտ

Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ‘Կարաբին’ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը` ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված