27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ համար են պահում մեթադոնը …

2012 թ. հունիսի 11-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի եւ տեղեկացրել, որ իր ՝ քաղցկեղով հիվանդ մորը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը ցավամոքիչ դեղահաբեր, մասնավորապես՝ մեթադոն,  չի տրամադրում:

Քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում:

Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է անհրաժեշտ դեղորայքը, սակայն երբ պացիենտի հիվանդությունը սրվել է և բժշկի կողմից նշանակվել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն, վերջինս նրան չի տրամադրվել: Վերոնշյալ մեթադոնը պացիենտին նշանակված է արդեն մեկ շաբաթ, ներկա պահին նա ստանում է Տրամադոլ, որը ըստ քաղաքացու, իր մոր ցավերը չի մեղմացնում, իսկ ներարկային միջոցով դեղորայքի ընդունումը հակացուցված է:

Քաղաքացին մոր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, Լոռու մարզպետարան՝ խնդրելով հարցին լուծում տալ: Վերջինիս պատասխանել են, որ խնդիրը կարող է կարգավորել միայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը: Ըստ պացիենտի հարազատի՝ հիվանդանոցը, սակայն, չի տրամադրում նշված դեղամիջոցը, առանց որևէ պատճառաբանության:

Քաղաքացու խնդրի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը զանգահարել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ նշված դեղամիջոցը առկա է նախարարությունում, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից չեն եկել այն ստանալու:

Կազմակերպության աշխատակիցը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի գլխավոր բժշկի և դեղերի գծով փոխտնօրենի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցի ընդունարանից հայտնել են, որ չեն կարող փոխանցել նրանց:

Հիշեցնենք, որ պիլոտային ծրագիրն իրականցվում է Գլոբալ ֆոնդի ֆինանսական  օժանդակությամբ, իսկ դեղամիջոցները դուրս են գրվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ըստ անհրաժեշտության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ