24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 21-ը գիշերահավասարի օրն է, բայց ժամերը առաջ չենք տալու

Այսօր գիշերահավասարի օրն է, եւ այս տարի մեզ մոտ ժամային փոփոխություն չի լինի: Մենք մնում ենք մեր բնական ժամային գոտում: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով ՛՛Ժամանակի հաշվարկման կարգի մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի հեղինակն է : Նրա խոսքով՝ եթե 1997 թվականից հետո, երբ ընդունվել […]

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

Դատապարտյալը դեղորայքային թունավորում է ստացել, նրա վիճակը ծանր է

Մարտի 20-ին, ժամը 03.47-ին, Վանաձոր քաղաքի առողջապահական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ‘’Վանաձոր’’  քրեակատարողական  հիմնարկից դեղորայքային թունավորումով հոսպիտալացվել է 1981թ. ծնված էդուարդ Այվազյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մարտի 21-ի, ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Մարտի 21-ի, ժամը 09.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ […]

Մուրացկան-դասախոսը լավ էլ փող է “կպցնում”. Հայացք

Երեւանի Սայաթ-Նովա փողոցում վերջին ժամանակահատվածում մի կին, ներկայանալով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, խաբեությամբ գումար է շորթում անցորդներից: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու շրունակում, որ լավ հագուկապով, դասախոսի կեցվածք ընդունած այս կինն արագ-արագ մոտենում է անցորդներին, ասում, թե իբր դրամապանակը մոռացել է տանը եւ աշխատանքի հասնելու համար գումար չունի: […]

Մեքսիկայում 10 բալանոց երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին տեղական ժամանակով 22.02-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկայում ` Օմետեպեկ քաղաքից 15 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ […]

Կհանդիպեն արդյո՞ք Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում. Առավոտ

Ըստ “Առավոտ” թերթի, երեկ հայրենի խորհրդարանի  հերթական քառօրյա նիստի ավարտին, երբ ԱԺ կանոնակարգով պատգամավորների համար նախատեսված “հայտարարության ժամ”-ն ավարտվեց, Աժ նիստերի դահլիճում` հեռվից հեռու, բայց մտերմիկ ու ջերմ երկխոսություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի եւ “Ժառանգության” պատգամավոր, այդ կուսակացության հրապարակած համամասնական ցուցակում 16-րդ տեղում հանգրվանած Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Վերջինիս դիմելով Շարմազանովը կանչեց՝ “Արմեն […]

Որ օլիգարխ պատգամավորն է կրակել Սախարովի հրապարակում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ , նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: Այդ մասին թերթին պատմել են ականատեսները, , սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը  մեր  թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել: […]

ՕԵԿ-ի ծննդյան օրը հունիսի 20-ին է՞. Ժողովուրդ

Փորձելով հետ չմնալ կոալիցիոն գործընկեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից` “Օրինաց երկիր”-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեծ շուքով նշեց կուսակցության 15-ամյակը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու նշում ուշագրավ մի փաստ: Ըստ թերթի,  ՕԵԿ-ի նախկին ու ներկա շատ թիմակիցներ հիշում են, որ կուսակցությունը հիմնադրվել է հունիսի 20-ին: Այսինքն` ՕԵԿ-ն իր ծնունդն այս անգամ մի […]

Նաղդալյանին նախանձում են. Իրավունք

“Իրավունք” թերթի թղթակիցը երեկ  ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանից փորձել է պարզել, թե ե ինչպես է վերջինս  վերաբերում այն շրջանառվող խոսակցություններին, որ  տիկին Նաղդալյանը հայտնվեց  ՀՀԿ ցուցակի պատվավոր 11-րդ տեղում: Սա  շատերի նախանձն է շարժել: Տիկինը Նաղդալյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է . “Բայց ի՞նչ է եղել:  Իսկ ի՞նչ է պատահել որ: Նախանձողները թող շարունակեն նախանձել”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի