10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանդիպեցին մեկմեկու…. օրվա կադր

Ազգային ժողովում  աշխատող լրագրողների  համար արտասովոր չէ,  երբ խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանության ներկայացուցիչները  խորհրդարանի միջանցքներում ջերմ շփվում են: Իսկ ահա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀԱԿ ակտիվիստ Սասուն Միքայելյանի առանձնազրույցին ականատես եղանք “Ժողովուրդ” թերթի տարեդարձի արարողությանը: Հետաքրքիր է, ի՞նչ են  խոսում:  

Նախագահը` կալանավորված լրագրողի մասին

Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի հավաքին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմել է  երկրի ղեկավարին` “Հայկական Ժամանակ”-ի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հարցով: “Պարո´ն նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաեւ համապատասխան մանրամասներ է հրապարակել: Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը եւ […]

Արտաշես Գեղամյանն ու Վիկտոր Դալլաքյանը “ծարավ” են/վիդեո/

“Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանն ու ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան շաբաթ օրը` “Ժողովուրդ” օրաթերթի ծննդյան տոնակատարությանը ջերմ զրուցում էին, շամպայն վայելում: Նրանց զրույցը մի պահ խանագարեց Henaran.am-ը՝ փորձելով պարզել, թե արդյոք քաղաքական գործիչները աղի բլիթ կերել են երբեւիցե: Գեղամյանի խոսքով, ինքը ամեն օր աղի բլիթ ուտում է: “Պետք է միշտ ծարավ լինել, ոչ թե ջուր […]

“Facebook”-ը 8 տարեկան է

2004թ. փետրվարի 4-ից գործում է “Facebook”  սոցիալական ցանցը` ստեղծված Մարկ Ցուկենբերգի կողմից: Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը եւ Դասթին Մոսկովիցը: “Facebook”-ը սկզբնական շրջանում  եղել է  Հարվարդի համալսարանի  ուսանողների համար նախատեսված սովորական կայք, սակայն ներկայումս բաց է բոլոր ցանկացողների համար, եթե ունեն էլեկտրոնային փոստի հասցե: “Facebook”-ի ֆրանսերեն, իսպաներեն եւ գերմաներեն տարբերակները ստեղծվեցին 2007թ.-ին` խթանելու համար […]

Հանրապետության նախագահը Սիրահարների այգում մասնակցեց սիրո տոնակատարությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի “Սիրահարների այգում” մասնակցել է երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը: Տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:    

Ոստիկանության պարզաբանումները լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առթիվ /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական Ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” […]

Այսօր տեղումներ չեն լինի. Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 4-ին և 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում եւ Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ` առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ին գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն: Հիշեցնենք, […]

Սուրբ Սարգսի տոնը` Հրազդանում

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում երեկ Սուրբ Սարգսի տոնը յուրօրինակ ձևով է նշվել: Ամբողջ Կոտայքի մարզի եկեղեցիներից միայն Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցում էր, որ բաժանվեցին աղի բլիթներ և Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշող բացիկներ շուրջ 400 երիտասարդի: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանի եկեղեցասեր երիտասարդների միության նախագահ Արմեն Այվազյանը: ‘Երիտասարդների այսչափ մեծ հոսքը և ոգևորվածությունը […]

Թուրքիայում հայկական գերեզմանոց են ավիրել

Թուրքիայի Մալաթիա քաղաքի քաղաքապետարանը ավերել է հայկական գերեզմանոցի  մի շինություն, որը նախատեսված էր պահակների, ինչպես նաեւ հիշատակի արարողություններ անելու համար: Այն կառուցվել էր Մալաթիայի Հայերի միության կողմից: Փետրվարի 2-ին այնտեղ են  ուղարկվել  աշխատակիցներ եւ տեխնիկա: Քաղաքապետ Ահմեդ Չակիրը ‘Ակոս” թերթին  հայտնել է, որ ծրագրված է եղել քանդել միայն տանիքը, սակայն քաղաքապետարանը  եւ աշխատող  խումբը ինչ-որ […]

ՀՀ վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում եւ ‘Ակադեմիա’ պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջիններս շրջել են ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ‘Ակադեմիա’  պատկերասրահում՝ երիտասարդ ստեղծագործողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված