17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բախում ՀԱԿ-ում. Բագրատյանը կքվեարկի այնպես, ինչպես կուզենա

Henaran.am-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում լուրջ քննարկումներ են եղել Հրանտ Բագրատյանի այն հայտարարության հետ կապված, որ նա կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, եթե իրեն այն դուր գա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետը նման հայտարարություն արեց, երբ Տիգրան Սարգսյանի լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության հետ կառավարության ծրագրի նախագիծը չի քննարկվել, քանի որ նրանք դեմ են քվեարկելու:

Բագրատյանի պահվածքը զարմացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Վերջինս Բագրատյանին զգուշացրել է, որ ինքը խմբակցության անդամ է, եւ պիտի շարժվի այդ որոշումներով: Սակայն Բագրատյանը հակադարձել է Զուրաբյանին` փորձելով ապացուցել, որ ինքը որպես պատգամավոր իրավունք ունի տեսակետ արտահայտելու եւ այդպես էլ աշխատելու է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ