14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսլանդիան նշում է գարեջրի տոնը /վիդեո/

Մարտի մեկը Իսլանդիայում նշվում է որպես գարեջրի օր: Այդ օրը ամենակարեւորն այն է, որ պետք է խմել այնքան գարեջուր, որքան հնարավոր է: Օրը պատահական չէ ընտրված: 1989-ի այս օրը Իսլանդիայում հաստատվել է օրենք` թունդ գարեջրի մասին, որով էլ չեղյալ է հայտարարվել “չոր օրենքը”, որը գործում էր երկրում 75 տարի: Այս տոնը, բնականաբար, նշվում է բոլոր […]

Ախթալայի կոմբինատի աշխատակիցների բաց նամակը

Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել Ախթալայի ԼՀԿ-ի աշխատողների պաշտպանության կոմիտեից: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Փետրվարի  23-ին  Ախթալայի  ԼՀԿ-ի ղեկավարության կողմից  հրավիրված ասուլիսը զավեշտական կլիներ, եթե  հետագա իրադարձությունները այդքան ողբերգական  ընթացք չունենային, և չհանգեցնեին  մարդկային  կյանքի  կորստի, ինչը  Ախթալայի  ԼՀԿ-ի  սեփականատերերի և  ղեկավարության  կողմից  ցուցաբերված  անմարդկային  վերաբերմունքի  արդյունք  է: Մեզ թվում  է,  որ  Ախթալայի ԼՀԿ-ի  ղեկավարությունը  […]

Կառավարությունը փոշմանեց

ՀՀ կառավարության որոշմամբ  մարտի 17-ը հայտարարվել էր աշխատանքային մարտի 9-ի` ոչ աշխատանքային օրվա փոխարեն: Սակայն այսօր կայացած նիստում կառավարությունը վերանայել է իր որոշումը` եւ մարտի 17-ը  հայտարարել ոչ աշխատանքային` կապված կուսակցությունների նախընտրական գործունեության հետ: Մարտի 9-ի փոխարեն աշխատանքային կլինի մարտի 24-ը:

Զինվորի մայրը անիծում է ոստիկանին /վիդեո/

Այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել ու իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում  բանակում զոհված զինծառայողների հարազատները: Ոստիկանների դեմ իր բողոքն արտահայտելու համար այստեղ էր նաեւ բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը: Երեք օր առաջ, երբ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանները թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին: Նանա […]

Մարտի 1-ը` Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը

Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության […]

Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է. ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ռյա Թազա և Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհերով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

Արամ Աբրահամյան` մարտի 1-ը այլեւս չի լինելու. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը իր խմբագրականում անդրադարձել է Մարտի 1-ին: “Այսօր մարտի 1-ն է, որը այլ` սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան աոաջին օր, սակայն մեր` հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սեւ էջ: Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են` հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը […]

Մարտի 1-ի զոհերի հարզատները դիմել են եվրակառույցներին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”-ի, Մարտի 1-ի զոհերի հարազատներից 7-ը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների` նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման եւ դրանում եվրակառույցների դերակատարման վրա: “Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, եւ ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է: Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք […]

Աստված պահի Սարկոզիին…բայց գյումրեցի. Երկիր

“Երկիր”-ը գրում է, որ մեկ ամսական 5 օրական էր մեր ուրախությունը, երբ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը այն համարեց հակասահմանադրական: Անկեղծ ուրախությունից Գյումրիում նույնիսկ նորածնին անվանեցին Ֆրանսիայի նախագահի ազգանունով: “Աստված նրան երկար կյանք տա… գյումրեցի Սարկոզիին: Մեկ ամսական 5 օրական Սարկոզին բնականոն կերպով աճում, զարգանում, մեծանում է: Քաշը ավելացել է մոտ մեկ կիլոգրամով, մի քանի սանտիմետրով էլ […]

Արդյո՞ք հանդիպում են ներկա եւ նախկին նախագահները. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպում են միմյանց: Ըստ թեթրի նրանք հատկապես վերջին շրջանւմ հիմնականում հանդիպում են Ծաղկաձորում, որտեղ Սարգսյանը հանգստյան օրերին բուրան է քշում, իսկ Քոչարյանը` դահուկ`բարդ ոլորապտույտներում: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած կիրակի: Այլ մանրամասներ, թերթին չհաջողվեց ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված