21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է քննարկել Արթուր Սաքունցը Հիլարի Քլինթոնի հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավր Արթուր Սաքունցը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը ներկայացրել  է իր տեսակետները  Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրեաբերյալ:  “Բարձրացրել ենք ընտրությունների հետ կապված մտահոգությունները,  խտրականության դրսեւորումները` հատկապես նույնասեռականների, կրոնական կազմակերպությունների նեկատմամբ, իրավապաշտպանների նկատմամբ հարձակումները, զինված ուժերում առկա ՄԻ խնդիրները”,-Henaran.am-ին ասաց Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցը նշեց, որ Չինարիում հակառակորդի  կողմից իրականացված դիվերսիոն գործողությանն անդրադարձել է “Բանակն Իրականում”  նախաձեռնող խմբի անդամ Ծովինար Նազարյանը:

“Մենք ոչ միայն թվարկած խնդիրները բարձրացրեցինք, այլեւ  այն, որ իրավապահ մարմինների կողմից պաշաճ եւ օբյեկտիվ քննություն չի իրականացվում նշված խնդիրների ուղղությամբ, եւ իհարկե, կրկնում ենք, որ “Աքիլլեսյան գարշապարը“ կա եւ մնում է դատական իշխանության կախվածությունը գործադիրից, առանց որի լուծման իրավիճակը շտկել հնարավոր չէ”,-շարունակեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցի խոսքով, ԱՄՆ-ի պետքարտուղարի արձագանքի մասին նշված խնդիրների վերաբերյալ իրենք կտեղեկանան իշխանության ներկայացուցիչների հետ նրա հանդիպումներից:

Նշենք, որ Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, “Քաունթերփարթ ինթերնեյշնլ” կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը: Հիլարի Քլինթոնը առանձին հանդիպումմեր է  ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ:

Հավելենք, որ տարածաշրջանային այցելության շրջանակում այսօր Հայաստան ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումների ցանկում նախատեսված էր նաեւ հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ