08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Եկեղեցու բակում վառել են Հայաստանի եռագույնը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին`ժամը 14:20-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

Ըստ թերթի,  35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եկեղեցու բակում վառել է ՀՀ պետական դրոշը: Թերթը նշում է, որ տղամարդը հաճախ է նման արտառոց միջադեպեր “կազմակերպում”. վերջին անգամ նա ջարդել էր ՀՀ կառավարության շենքի ապակիները:

Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Ալբերտ Նիկողոսյանը հաճախ է Թուրքիա մեկնում, թե ինչու, չի հաջողվել պարզել:

Միայն իրավապահ համակարգի իր աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ Ա. Նիկողոսյանը հոգեկան խնդիրներ ունի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը` նշելով, որ 35-ամյա տղամարդը նույն օրը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել, եւ կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ