18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը Չեխիայի Առևտրի պալատի նախագաhի հետ համատեղ ծրագրեր է քննարկել

Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:

Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

“Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և ողջունում է այն բոլոր ներդրումային առաջարկությունները, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ձևավորված բարենպաստ բիզնես միջավայրը հնարավորություն կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում”,-նշել է քաղաքապետը:

Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից  կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:

Henaran.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ