29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնակչությանը առավելապես հուզել է տեղադրված արագաչափերի թեման

Այսօր  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչության կազմակերպած հերթական ‘Ուղիղ կապի’  հյուրն էր ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը: Մեկուկես  ժամ տեւած ‘Ուղիղ կապի’ ընթացքում ստացված երեք տասնյակի հասնող հարցերը հիմնականում վերաբերում էին Երեւան քաղաքում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափ սարքերի աշխատանքին, արձանագրած իրավախախտումներին, ինչպես եւ հիշյալ սարքերի  շահագործման խնդիրներին: ‘Ուղիղ […]

Ավտոճանապարհների վիճակը 17:30-ի դրությամբ

Փետրվարի 13-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Փետրվարի 13-ի, ժամը 17.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ձնահյուսի վտանգի պատճառով […]

Հարուցվել է քրեական գործ` Հրազդանում այլ անձի փոխարեն քվեարկողի նկատմամբ

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ  այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությայն կայքը: Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի […]

Հայաստանը` որպես ‘կենտրոնական ցուցորդ’ Բելոռուսի ցուցահանդեսում

Փետրվարի 8-12-ը Բելառուսի ‘БЕЛЭКСПО’ ցուցահանդեսային ազգային կենտրոնում տեղի է ունեցել գրքի 19-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ եւ այլ տպագիր նյութեր: Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացավ փետրվարի 11-ին, որտեղ ներկայացված էր ՀՀ-ում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: […]

Թիվ 42 ավագ դպրոցի ծնողներն ու աշակերտները օգնություն են խնդրում

Թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ ծնողներ օգնության խնդրանքով նամակով դիմել են ‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին եւ Լարիսա Ալավերդյանին: Նամակում մասնավորապես ասված է.’ Մենք` 42 ավագ դպրոցի ծնողներս,  դիմում ենք Ձեզ` խնդրելով, որ դուք վաղը այցելեք մեր դպրոց եւ տեղում ծանոթանաք տիրող խայտառակ իրավիճակին: Մեր դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները ցանկանում են զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների […]

Ոչինչից մեծ աղմուկ են սարքում. Տիգրան Մուկուչյան

Փետրվարի 12-ին   Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 37 համայնքներում կայացան համայնքի ղեկավարի, 3-ում ավագանու ընտրություններ: Արդյունքում վերընտրվել են 35 համայնքների ղեկավարներ, որնցից 28-ը ՀՀԿ-ական են, 2-ը` ԲՀԿ-ական, իսկ 5-ը` անկուսակցական: Գործող համայնքապետերը չեն ընտրվել ընդամենը երկու համայնքում, համայնքներից մեկում ընտրվել է ՀՀԿ-ական թեկնածուն, մյուսում` անկուսակցական: Եվս երկու համայնքում տեղի […]

Դատարանում հանդիպել են Անժելան եւ նրա “տղամարդը”

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով փետրվարի 13-ին շարունակվեց  դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի դատավարությունը: Դատարանը այսօր լսել է Անժելային, եւ նա պնդել է մեղադրանքը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը: Դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով` դատավոր Մխիթար Պապոյանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 5-ին ժամը 14-ին: Փաստաբանը […]

ԿԳՆ-ն ամրացնում է դիրքերը Facebook-ում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարականով “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում բացվել է “Կ.Գ.Ն.Ընդունարան” էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին : Պատասխանները նույպես կզետղվեն  “Կ.Գ.Ն. Ընդունարան”  էջում: Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը եւ դառնալ  քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԿԳՆ լրատվական […]

Տուգանք` աղբի վարձը չվճարելու համար

Այսօր քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում, բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված անցյալ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին նկատողություն է արվել` վերը նշված աշխատանքները վատ կազմակերպելու համար: […]

Տարոն Մարգարյանը զգուշացնում է տրանսպորտային ընկերություններին

Այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով տեղումների օրերին տրասպորտային երթուղիների աշխատանքին`նշել է, որ թեեւ ճանպարհներն երթեւեկելի են եղել, սակայն երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ ավելորդ զգուշություն են ցուցաբերել եւ դուրս չեն եկել երթուղի: ‘Կազմակերպությունները պարտավոր են պատշաճ ձեւով ապահովել ուղեւորափոխադրում: Իսկ պարտավորությունները չկատարող ընկերությունները` կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ կզրկվեն գործունեության արտոնագրից’,-նշել է Տարոն Մարգարյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի