23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձայնը վաճառում է 10 հազար դոլարով

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին մի զավեշտալի պատմություն պատմեց մարդու մասին, ով այս օրերին ցանկանում է իր ձայնը վաճառել ոչ ավել, ոչ պակաս` 10 հազար դոլարով: ‘’Հարցնում եմ` ինչու այդքան թանկ, պատասխանում է` դե այդքան է պետք Հայաստանից  գնալու համար’’,- պատմեց Ահարոն Ադիբեկյանը:

Սյունիքի մարզպետը զգուշացրել է “ալաբուլա” գյուղապետերին.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` “ժելեզնի” ձեւով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլեւս սկանդալներ չի սարքելու եւ որ “մեռած” 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը […]

ՕԵԿ-ական թեկնածուն հրաժարվել է եւ Մասիսում փակել գրասենյակները. Հայկական ժամանակ

Նախօրեին ՕԵԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ էր ներկայացրել 18-րդ համարը` “Բույսերիի աշխարհ” արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր), որը համարվում էր ՕԵԿ-ի Մասիս քաղաքի եւ հարակից գյուղերի հենարանը` ձայներ ապահովողը: Ըստ “Հայկական ժամանակ”-ի ՕԵԿ-ից Համբարձումյանի ինքնաբացարկը մեկնաբանել էին որպես կուսակցական որոշում` պատճառաբանելով, թե նա զբաղվելու է կուսակցության խնդիրներով: Այս մեկնաբանությունը, ինչպես երեկ թերթի հետ զրույցում […]

ԲՀԿ-ական պատգամավորը “գցե՞լ” է բնակիչներին. Ժողովուրդ

“Ժոդովուրդ”-ի խմբագրությանը դիմած քաղաքացիները պատմել են, որ Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը`Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ իրենցից գումար է վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ այսօր բնակարան չի հատկացրել, ավելին, շենքի փոխարեն հսկայական փոս է փորված: Թերթը տեղում պարզել է, որ իսկապես, Դավիթ Անհաղթի 16 շենքի հարևանությամբ “Տոնուս” ընկերությունը մեծ փոս […]

Համամասնականը սպիտակ, մեծամասնականը նարնջագույն, Ծառուկյանի եւ Բալասանյանի քվեաթերթիկները տարբերվում են

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 26-ին կայացած արտահերթ նիստում հաստատեց խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Սա նշանակում է, որ ինքնաբացարկների դիմումներ այլեւս չեն կարող լինել եւ բոլոր թեկնածուների անունները լինելու են քվեաթերթիկներում: Տպագրությունը իրականացվելու է “Տիգրան Մեծ” տպարանում, այն բաց է, եւ օրենքով սահմանված կարգով լրագրողները, դիտորդները կամ թեկնածուների ներկայացուցիչները կարող են հետեւել գործընթացին: Համամասնական ընտրակարգի […]

Պոռնոֆիլմերի ազդեցությունը առողջության վրա

Պոռնոֆիլմերի “բաց” տեսարանների դիտման ընթացքում սեռական կենտրոնները ժամանակավորապես ճնշում են ուղեղում տեսաղական անալիզատորի ակտիվությունը: Ավելի վաղ նման ենթադրություններ եւս արվել էին, սակայն դրանք հավաստի չէին: Այս անգամ հոլանդացի գիտնականներն ավելի լրջորեն են մոտեցել հարցին` գիտափորձի համար հրավիրելով սեքսուալ ակտիվ տարիքի 12 հետերոսեքսուալ կանանց: Նրանք բոլորը հորմոնալ անալիզներ են հանձնել, որպեսզի հորմոնալ ֆոնի անձնային տարբերությունները չանդրադառնան […]

Կինը ծննդաբերել է մահանալուց մեկ ամիս հետո /ֆոտո/

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ  ԱՄՆ-ում կլինիկական մահից հետո կոմայի մեջ գտնվող կինը զույգ տղաներ է ունեցել: Քրիստիան Բոլդենն այս տարի մարտի 1-ին զբոսանքի ժամանակ անսպասելիորեն ուշագնաց լինելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի արյունատար անոթենրի անեւրիզմ: Միաժամանակ բժիշկները կնոջ մոտ կլինիկական մահ են արձանագրել: Հարազատների հետ խորհրդակցությունից հետո որոշում է ընդունվել արհեստական կերպով պահել […]

Կառավարության շենքի առջեւի միայնակը /վիդեո/

Կառավարության շենքի մոտ , սովորական հինգշաբթիների նման այս անգամ էլ բանակում զոհված զինվորների ծնողներն էին հավաքվել: Նրանց պահանջը չի փոխվել` բացահայտել եւ պատժել իրենց որդիների մահվան իրական մեղավորներին: Հավաքվածների մեջ նորեկ էլ կար:  Նինել Իվանյանը աշխատել է “Արմենիա”  հիվանդանոցում: Չնայած բողոքում էր միայնակ, բայց հուսով էր` լուծում կտրվի իր խնդրին: Մանրամասները` տեսանյութում: http://youtu.be/okyCc_6RxKk

ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չի կայացել

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի միջամտությամբ գիտխորհրդի նիստը հետաձգվել է: Համալսարանի  գիտխորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի 9 չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը քննարկելու: […]

Օլիգարխիայի դիակը հանձնեցին վարչապետին /վիդեո/

“Մահացել է նշանավոր Օլիկ Գարխյանը` Օլիգարխիան: Հուղարկավորությունը կազմակերպում են Մաշտոցի այգու ինքնորոշված քաղաքացիները ….”,-այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված Մաշտոցի այգու պաշտպաններն այս գրառմամբ թռուցիկներ էին բաժանում անցորդներին եւ հայտարարում, թե ”Օլիգարխիան այլեւս երբեք չի կարողանա վայելել իր օրհնած մենաշնորհը, չի կարողանա չվճարված հարկերով բարեգործություն անել, շքեղ բուտիկներ կառուցել մեր հանրային այգիներում եւ այլեւս երբեք մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի