14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթ. անպատիժ ցեղասպանություն. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել /վիդեո/

Փետրվարի 27-ը հայ ժողովրդի ցավալի էջերից մեկն է համարվում` Սումգայիթի զոհերի հիշատակի օրը: 1988-ի փետրվարի 26-29-ը Ադրբեջանի ՍՍՀ-ի Սումգայիթ քաղաքում  ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ եւ ՍՍՀՄ-ի ղեկավարության բարձիթողի վերաբերմունքի արդյունքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր վայրագությամբ եւ դաժանությամբ ցնցեց ողջ միջազգային հանրությանը: “Բազմազգ” Սումգայիթում կազմակերպելով հայերի կոտորածը` ադրբեջանցիները հույս ունեին վախեցնել Ղարաբաղի ժողովրդին […]

Հետ կանչեցին ստորագրությունները

“Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան կենտրոն” ՀԿ-ն ի դեմս նախագահ Սուրեն Իսկանդարյանի, “Մեր իրավունքների սահմանները” ՀԿ-ն ի դեմս նախագահ Հասմիկ Սահակյանի և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն” ՀԿ-ն ի դեմս Ալինա Դերձյանի հայտարարում են, որ հետ են վերցնում իրենց ստորագրությունները Մարդու իրավունքների պաշտպանի հետ ստորագրած հուշագրից: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության […]

Լոս Անջելեսում կայացել է “Օսկարի” 84-րդ մրցանակաբաշխությունը /ֆոտո//վիդեո/

Լոս Անջելեսի “Kodak” թատրոնում կայացել է “Օսկար“-ի 84-րդ մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆիլմ է ճանաչվել “Արտիստ” ֆրանսիական ֆիմը`  նկարահանված 20-րդ դարասկզբի համր կինոյի ոճով: Ֆիլմի ռեժիսոր Միշել Խազանավիչուսը տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել: Ֆրանսիացի ռեժիսորին առաջինը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Twitter-ի իր էջում: Նախագահի շնորհավորանքին է արժանացել նաեւ դերասան Ժան Դյուժարդեն, որը “տղամարդու լավագույն դեր” […]

Չեխահայերը արժանի հակահարված են տվել Խոջալուի հիշատակի միջոցառմանը Պրահայում /ֆոտո/

Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությունը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր  Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակի միջոցառում: Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, տեղեկացնում էՀՀ ԱԳՆ նախարարության լրատվական ծառայությունը: Միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել […]

Կեղծ գլամուր. նոր սկանդալ Անժելայի շուրջ

Փետրվարի 25-ին Facebook-ում ակտիվ գրեթե բոլոր հայերի ուշադրությունը բևեռված էր օգտատերերից ոմանց անձնական էջերում զետեղված ահա այս նկարին, որտեղ ներկայացված է POP հանրագիտարանի հաղորդավար Մհեր Բաղդասարյանը: Կարճ շորտերով, գրքերի վրա կանգնած անհասկանալի դիրքով ու հայացքով Մհերի կերպարը բնականաբար արժանացավ մեղմ ասած ոչ այնքան Նկարը տեղադրած հայերը, պարզվում է, բարկացել էին ուղիղ եթերում Մհերի թույլ տված ոչ պրոֆեսիոնալ […]

Սարսափելի մահ Ախթալայի կոմբինատում. 22-ամյա տղան ջնջխվել է /վիդեո/

Փետրվարի 25-ին, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում դժբախտ պատահար է գրանցվել: Աշխատավայրում մահացել է  22-ամյա Գարիկ Աղջյանը: Երկուշաբթի Ախթալայի կոմբինատում կլինեն  Տեխնիկական անվտանգության կենտրոնի աշխատակիցները,  որոնց եզրակացությունից հետո պարզ կլինի,  թե ով է մեղավոր դժբախտ պատահարի համար: Նախնական տեղեկություններով, Գարիկը չի պահել անվտանգության կանոնները: Henaran.am-ի Լոռու մարզի թղթակիցը զրուցել է Ախթալայի ԼՀԿ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ […]

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

Առավոտյան ցնցուղ, երեկոյան «մեյքափ», գիշերը միակողմանի վայելքներ անկողնում, այս գրաֆիկով է արդեն մի քանի տարի ապրում զրուցակիցս`  Անահիտ Գասպարյանը /անունը իր ցանկությամբ եմ հրապարակում/: «Մանկուց  երազել էի դերասանուհի դառնալ, բայց անկողնում տղամարդկանց համար անառակ դարձա»,-արտասվելով պատմում է իր «աշխատանքի»  մասին: «Իմ կլիենտներին ես միշտ լավ տրամադրությամբ եմ դիմավորում, որովհետև գիտեմ, եթե ունքերս կիտած ընդունեմ` էլ […]

Դեմ ենք գրքերի թանկացմանը

Համաձայն 2011թ. դեկտեմբերին ընդունված “Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքի` գրքի գնի մեջ մտցվում է ավելացած արժեքի հարկ, ինչի արդյունքում գրքերի գները կտրուկ աճելու են: Բազմաթիվ գրքերի համար այդ ավելացումը ոչ ավել, ոչ պակաս, կրկնակի է: “Ֆեյսբուք” սոցիալական կայքում մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից ստեղծվել է “Դեմ ենք գրքերի թանկացմանը” […]

Եղանակը` առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին 25-27-ին արևմտյան 2-7 մ/վրկ, 28-29-ին հարավ-արևմտյան   3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ի գիշերը  կբարձրանա 9-11, ցերեկը` 4-6 աստիճանով: Երևանում փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: Henaran.am-ին տեղեկացնում են  ԱԻՆ լրատվական ծառայությունից 

Մաշտոցի պուրակի հետ կապված քաղաքապետարանի դիրքորոշումը չի փոխվել

Երեկ Հանրային Խորհրդի նիստը քննարկել էր Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրադրությունը, եւ որոշումներ ընդունել` կոչով դիմել ՀՀ նախագահին եւ Կառավարությանը` սկսել հանրային քննարկումներ, իսկ այդ ընթացքում կոչ անել քաղաքապետարանին սառեցնել շինարարությունը: Կարող են արդյոք Հանրային Խորհրդի որոշումները ազդել քաղաքապետարանի հետագա որոշումների վրա, եթե այն զուտ խորհրդատվական մարմին է: Henaran.am-ի խնդրանքով հարցին պատասխանեց քաղաքապետի մամուլի քարտուղար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի