31 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՞Մանթո՞, ՞աբիժնիկ՞… փողոցային բառապաշար Շեւչենկոյի անվան դպրոցից

Երևանի Տ.Շեւչենկոյի անվ. թիվ 42 ավագ դպրոցի  վերաբերյալ  հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. ‘  Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք որ 42 ավագ դպրոցում ներքին խժդժություններ են տեղի ունենում: Փոխտնօրեններ Աիդա Շահվերդյանը և Լիանա Ավագյանը դավադրություն են կազմակերպում նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանի դեմ :Այդ դավադրության դեմ են դուրս եկել ուսուցիչներ Անահիտ Մկրտչյանը և Էմմա Իսպիրյանը: Տնօրենը […]

Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը դեռ փակ են

Հունվարի 25-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Henaran.am-ին տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից

ՀԱԿ-ի Տիգրանը կամ Անժելայի ‘տղամարդը’

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ` հունվարի 24-ին,  միևնույն ժամին  հասարակական հնչեղություն ունեցող 3 դատական նիստ էր նշանակված: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի լսումը: Բնականաբար, իրավական թեմաներով լուսաբանող լրագրողները չէին […]

Այսուհետ ավելի պարզ կլինի` երբ դիմել և երբ չդիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերտնետային կայքէջը`www.pashtpan.am: Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը հստակ ներկայացված է կայքում: Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի` օրենքով սահմանված լիազորություններին,  հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված […]

‘’Ֆրանսիան ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին’’.Արթուր Բաղդասարյան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.  “Հարգելի պարոն Դելոն, Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ և շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին: Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան […]

Զինդատախազի հրահանգը չի սահմանափակում լրագրողի ազատությունը. Հրայր Թովմասյան/վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի այն հրահանգին  , որ բանակում տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկություններ հրապարակող լրագրողները անպայման պետք է հրավիրվեն քննչական մարմին` պարզաբանումներ տալու: Հրայր Թովմասյանն ասաց, որ այս հրահանգը որեւէ կերպ չի  սահմանափակում լրագրողի ազատությունը: Նախարարի մեկնաբանություններն այս հարցի շուրջ` կից տեսանյութում:  

Հայտնի են աշխարհի ամենահարուստ քաղաքները

Աշխարհի 200 քաղաքների միջեւ հետազոտություն է անցկացրել “Brookings Institute”  հետազոտական կենտրոնը` ըստ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշի: Առաջին տեղում  ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Հարթֆորդ քաղաքն է: Նահանգի մայրաքաղաքում մեկ շնչին հասնող տարեկան միջին եկամուտը 2011-ին կազմել է 75 հազար դոլար: Երկրորդ տեղում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն է` 74,057 դոլար ցուցանիշով, գրում է “The Local”-ը: […]

“Եղնիկներում” ծառայած Ժորա Մկրտչյանի գործով` 2 զինծառայողի խափանման միջոցը փոխվել է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, “Եղնիկներ” զորամասում առողջության պատճառով հետագա զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված Ժորա Մկրտչյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Ժորա Մկրտչյանին նրա ծառայակիցները ծեծել էին եւ նվաստացրել, ինչի արդյունքում նա 2011թ-ի սեպտեմբերից  մինչեւ դեկտեմբեր բուժվեց  Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Սերժանտ Վաչիկ […]

Բաց նամակ ՀՀ նախագահին` դադարեցնել ուրանի որոնողական աշխատանքները Սյունիքում

  “Աբվան” ՍՊԸ-ն անցած տարվա հոկտեմբերից  վերսկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրերի որոնողա-հետախուզական աշխատանքները: Սա անհանգստություն է առաջացրել բնակիչների մոտ:  Թվով 9 հասարակական կազմակերպություն բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է.” Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են […]

Հայաստանում բանկային կեղծ քարտերով խոշոր գումարներ հափշտակողները դատապարտվել են

Դատարանն ապացուցված է համարել կազմակերպված խմբի կազմում Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի կողմից  առանձնապես խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակության` գողության, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման: Նախաքննությամբ պարզվել էր, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի տարածքում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի