24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրկին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում մարտի  14-ին առավելապես արևմտյան շրջաններում,  15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ:   Քամին հարավ-արևմտյան   5-10 մ/վրկ, 15-17-ին  առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ,  լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով: Երևանում` […]

Էն ժամանակ էլ են իրենք եղել, հիմա էլ են իրենք. Արամ Կարապետյան-Մանվել Բադեյան բանավեճից/վիդեո/

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի բանավեճի ժամանակ այսօր բանախոսներն անդրադարձան ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական շեշտադրումներին: Արամ Կարապետյանը հայտարարեց, թե ներկայիս տնտեսական վիճակը համեմատվում էր Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիների իրավիճակի հետ: Բանավեճին անդրադարձ եղավ նաեւ  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականին: Մանվել Բադեյանն ասաց, որ վերջինս “մանիպուլյացիոն ստատիստիկայի […]

‘Արմավիան’ դարձյալ կթռչի. “Զվարթնոցի” հետ պայման են կապել

‘Արմավիա‘  ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի  ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել:  Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ  Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները: ‘’ Գալով […]

Ինչ ուզում` անում են. Մաշտոցի պուրակում պայքարում են` համբուրվելով /վիդեո/

Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների պայքարը թեժանում է. ակտիվիստներն անցել են շուրջօրյա նստացույցի: “Սկզբից քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում են, իսկ հետո դու հաղթում ես”, “Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” ցուցապաստառներով բնապահպան ակտիվիստները այսօր դատավարություն էին սկսել` ներկայացնելով Մաշտոցի պուրակի վերաբերյալ իրենց պահանջը: […]

‘Եթե կարող եք, ձեզ հետ տաք թեյ եւ սնունդ էլ բերեք’. Մաշտոցի այգում վրան են տեղադրել

Այսօր Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘SOS Մաշտոցի այգի….Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք […]

Մեքենան ինքնաբերաբար շարժվել է` վրաերթի ենթարկելով վարորդին

Մարտի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 55-ամյա Սիրակ Գրիգորյանը Գորիս-Կապան ճանապարհի 14-րդ կմ-ին իր ‘ԿամԱԶ-53212’  մակնիշի ավտոմեքենան կայանել եւ ցանկացել է վերացնել արգելակման համակարգի անսարքությունը, սակայն մեքենան ինքնաբերաբար շարժվել է, վարորդի ոտքը մնացել է անվադողի տակ, ինչի հետեւանքով գիշերը նրան  տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ժամը 05.50-ին մահացել է: Կատարվում է քննություն: […]

Սիրիական իշխանությունները հայտնել են Իդլիբի գրավման մասին /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Իդլիբը` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաքը, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ապստամբների կողմից մի քանի ամիս շարունակ վերահսկվող քաղաքի գրոհն սկսվել էր 3 օր առաջ: Սիրիական թերթերը հավաստիացնում են, որ գրոհն ավարտվել է հաջողությամբ: Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում: Անկախ աղբյուրների տրամադրած  տեղեկություններն առայժմ հնարավոր չէ ստուգել, քանի […]

Անտառների հաշվառումը չի կատարվում օրենքով նախատեսված կարգով

‘2011թ-ի ընթացքում ‘’Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն’’ ՊՈԱԿ-ը ուսումնասիրություններ է կատարել ՀՀ-ի 370.հազ. հա տարածքում եւ արձանագրել 630 հատ ապօրինի հատված ծառ, որոնցից 407-ը ‘’Հայ անտառ’’ ՊՈԱԿ անտառտնտեսության մասնաճյուղերում, 151-ը՝ Դիլիջանի պարկում, 72 հատը՝ Լոռու մարզում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանը: Նրա խոսքով` այդ խախտումների համար դիմել են […]

Արթիկցի “Չամիչի” որսորդական հրացանը առգրավված է

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը մարտի 7-ին Արթիկի  “Աղա” խանութում միջադեպ էր գրանցվել: Խանութի սեփականատեր “Չամիչ” մականունով Արմենուհի Աղաջանյանը որսորդական հրացանը պահել էր հարկային աշխատողի վրա` պահանջելով ազատել խանութի տարածքը: Մեր ունեցած տեղեկություններով, Արթիկի հարկային տեսչության աշխատակիցը օրենքի սահմաններում էր ներկայացել խանութ: Ոստիկանությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել  Հայաստանի Քրօրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի […]

Ադրբեջանը ատելության եւ վախի հասարակություն է ձեւավորել. “Guardian”

“Guardian” պարբերականը` աշխարհի մյուս լրատվամիջոցների օրինակով, անդրադարձ է կատարել ‘Եվրատեսիլ” մրցույթին եւ այն բոյկոտելու հավանականությանը: Լրագրող Թրեյսի Մաքվեյը իր լրագրողական հետաքննությունն է անցկացրել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: “Ահազանգերը գնալով շատանում են` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների առկա խղճուկ վիճակը եւ այլախոհների հանդեպ կիրառվող ծանր պատիժները: Խադիջա Իսմայիլը, ով Ադրբեջանում մնացած քիչ թվով հետաքննող լրագրողներից է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի