19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կարեւորը նվիրվածությունն է, ոչ թե պաշտոնը. “Գլխավոր արծիվը”` նախարա՞ր

Henaran.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվի փոխնախարար, “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը:

“Նման առաջարկ ինձ չի եղել, նույնիսկ այդ հարցը չի քննարկվել, ես որպես փոխնախարար շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները”,-մեզ հետ զրույցում ասաց Խ. Ասրյանը:

Արդյո՞ք կհամաձայնվի 6 ամսով աշխատել նախարար, քանի որ ձեւավորվող կառավարությունը դե ֆակտո այդքան կյանք է ունենալու, մեր հարցին Ասրյանը պատասխանեց.

“ Եթե նախագահի հրամանագրով նշանակվեմ որեւէ գերատեսչության ղեկավար, կապ չունի թե դա 6 ամսով, 6 տարով թե ինչքան ժամանակով կլինի: Կարեւորը այստեղ նվիրվածությունն ու հավատարմությունն է քո ժողովրդին, քո նախագահին, քո պետությանը: Ավելին ասեմ, նվիրվածությունն ու հավատարմությունը մնայուն արժեքներ են, եւ դրանք ինչ որ ժամանակային կտրվածքով չեն արտահայտվում”,-ասաց Խ. Ասրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ