23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իտալիայում չեն դադարում ստորգետնյա ցնցումները. նոր երկրաշարժի սպառնալիք կա

Մոտ 30 ստորգետյա ցնցումներ են կրկին  գրանցվել Իտալիայի հյուսիսում` Էմիլյա-Ռոմանյե շրջանում, որտեղ մայիսի 29-ին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: “La Repubblica”-ն գրում է, որ երկրագիտության եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` նախորդ գիշերվա ընթացքում գրանցվել է 29 երկրաշարժ:

Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումի ուժգնությունը 3,6 մագնիտուդ է կազմել` Ֆինալե-Էմիլյա քաղաքում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Սեյսմոլոգները չեն բացառում, որ տարածաշրջանում նոր ուժեղ երկրաշարժեր կարող են լինել:

Մայիսի 29-ին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել էր 17 մարդ, մոտ 350-ը` վիրավորվել: Իտալիայի իշխանությունները մտադիր են հունիսի 4-ը սգո օր հայտարարել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ