29-ամյա երիտասարդը սպանել է 85-ամյա հարեւանին
Ըստ ոստիկանության. մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երեւանում եւ բերման ենթարկվեց ոստիկանություն:
Henaran.am-ի տեղեկություններով, սպանողը Հրանտ Ծատուրյանի հարեւանն է եղել: Սպանելուց հետո նա զանգահարել է Ծատուրյանի դստերը եւ ասել, որ “հերը վատացել է”: Որոշ տեղեկություններով երիտասարդը անատարբեր չի եղել թմրամիջոցների նկատմամբ: Նրան թվացել է, որ Ծատուրյանը մեծ գումարներ ունի տանը պահած եւ հենց այդ նպատակով սպանել է նրան` մեր տեղեկություններով, հասցնելով դանակի մոտ 20 հարված: