29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է

2011 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ‘Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին’  ՀՀ օրենքը, համաձայն որի՝ գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին, 19-ին  շրջանների զգալի մասում, 17-18-ին առավելապես արեւմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ: Քամին հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, 16-ին եւ 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ին գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը 3-5 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: […]

Ավտոճանապարհների եւ լեռնանցքների վիճակը 18:00 դրությամբ

Փետրվարի 14-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Մաքենիս-Ախպրաձոր եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Փետրվարի 14-ի, ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է […]

Երեւանում կառուցվելու է ‘Հրանտ Մաթեւոսյան’ մշակութային կենտրոն

Երեւանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում ‘Սամարտ’  ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը: Տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է ‘Հրանտ Մաթեւոսյան’  մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում […]

Ի պատիվ Վալենտինի` հետաքրքիր փաստեր սրտի մասին

Այսօր սիրո տոն է, ռոմանտիկայի տոն, իսկ դա նշանակում է, որ ողջ աշխարհում սիրահարներն իրար սրտեր են նվիրում` սիրտ-բաժակներ, սիրտ-բարձեր, սրտային հուշանվերներ: Ի՞նչ է խորհրդանշում սերն իրականում: Մենք սրտով չէ, որ սիրում ենք: “Ամբողջ սրտով“, “սրտային կապվածություն”, “երկու սիրող սրտեր”` սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քան գեղեցիկ մետաֆորներ: Ավելի ճիշտ է ասել, որ մենք […]

Ստեփանակերտում տոնել են Տեառնընդառաջը

Փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական` Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրային տոնակատարություն` նվիրված Տյառնընդառաջ (Տրնդեզ) ազգային-եկեղեցական օրվան: Միջոցառումը, որպես համակազմակերպիչներ, իրականացրել են ‘Հայկի Սերունդ՚’երիտասարդական հասարակական կազմակերպությունը եւ Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ի դեմս մշակույթի քաղաքային տան: Տոնակատարությունն ուղեկցվել է համերգային ծրագրով, ավանդական խարույկներով, ազգային խաղերով (պարանի ձգում, կոխ, աքլորակռիվ), տոնական ուտեստների եւ աղանդերների մատուցմամբ, այլ ուշագրավ ծիսակատարություններով եւ […]

Ապահովագրական փոխհատուցման գումարները բարձրացվել են

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ, 2012 թվականից բարձրացվել են անձնական վնասների, գույքին պատճառված վնասների ապահովագրական փոխհատուցման սահմանաչափերը, ինչպես նաեւ տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով փոխհատուցվող միանվագ գումարի չափը: 1) անձնական վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր տուժողի`կազմելով 3 մլն 300 հազար դրամ, եւ 1 մլն […]

Քաղաքապետարանը փորձում է կարգավորել աղբահանության վճարների գանձումը

Երեւանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ ‘Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին’ ՀՀ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երեւան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու […]

ԿԳՆ-ն կկարողանա՞ կանխել ապօրինի դրամահավաքությունը դպրոցներում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականի համար հիմք են հանդիսացել նախարարության “Թեժ գիծ” հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Նախարար […]

70-ականների երեւանյան արժեքավոր նմուշներն արդեն պատմության թանգարանում են

Երեւան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 70-ականների Երեւանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես՝ Երեւանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երեւանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝  կաշվե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի