24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրք կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Հունիսի 3-ին գրեթե 4 հազար թուրք կանայք դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` որպես բողոք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած նոր օրենքի դեմ, ըստ որի երկրում կարգելվի արհեստական ճանապարհով հղիության ընդհատումը, տեղեկացնում է “Интерфакс-Украина”-ն:

Տարբեր տարիքի կանայք քաղաքի կենտրոնական փողոցներով քայլել են պաստառներով` “Իմ մարմինը, իմ ընտրությունը”, “Ես կին եմ, ոչ թե մայր, հանգիստ թող իմ մարմինը”, “Ձեռքերդ հեռու իմ մարմնից”, “Թայիփ, դա քեզ չի վերաբերում” գրառումներով:

Բազմաթիվ կանայք վրդովվել են, երբ վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ աբորտները “սպանություն” են, որ դրանք, ինչպես նաեւ կեսարյան հատումով ծննդաբերությունները, “դավադրության” մի մասն են, որը նպատակ է հետապնդում խանգարել Թուրքիայի տնտեսական աճին: Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ամեն գնով կհասնի օրենքի հաստատմանը:

1983-ից Թուրքիայում  գործում է օրենք, որը թույլ է տալիս կանանց կամավոր ընդհատել հղիությունը` ոչ ավելի ուշ, քան  բեղմնավորումից 10 շաբաթ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ