06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջավախքահայության կոչը` ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին

Ջավախքի ավելի քան 1650 բնակիչներ, օգտվելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցից Վրաստան, կոչ են անում  վերջինիս վրացական իշխանությունների մոտ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատ արձակման հարցը:

Հանրագիրը` կից ստորագրություններով եւ նամակով, 2012-ի հունիսի 2-ին հանձնվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

Հանրագրում մասնավորաապես ասվում է.

“Հանրագիր` ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի` ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլլարի Քլինթոնին Ջավախքի ժողովրդից:

Վրաստանի Հանրապետության ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության, Վրաստանի Հանրապետության հայ բնակչության ազգային, պատմամշակութային, լեզվական, կրոնական ու կրթական արժեքների պահպանման հարցերով, այլ նաեւ Ջավախքի հայաթափման գործընթացը կասեցնելու համար։

Վերոնշյալ գործունեության ու 2006-ի հոկտեմբերին ընդդիմադիր կուսակցության կազմում նրա ղեկավարած “Միասնական Ջավախք” կազմակերպության` Ախալքալաքի շրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եւ իշխող կուսակցությունից 31% ձայն խլելու պատճառով, Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանություննրի կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` փակվեցին “Ջավախք–ինֆո” գործակալությունը, “Երիտասարդական” ռադիոն, մարզամշակութային կրթական բաժինները, արգելվեց “Քաջատուն” թերթի հրատարակումը”: Վահագն Չախալյանը ապօրինի ձերբակալվեց ու շինծու մեղադրանքներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նույն բախտին արժանացան նրա հարազատները ու կուսակիցներից շատերը: Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ` Վրաստան կատարելիք այցի ընթացքում նախագահ Սաակաշվիլու առաջ բարձրացնել Վահագն Չախալյանի արդարացման եւ ազատման թեման”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ