16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը մոռացել է դստերը գարեջրատանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ նրա կին Սամանտան գարեջրատներից մեկում ընտանեկան ընթրիքից հետո մոռացել են այնտեղ իրենց 8-ամյա դուստր Նենսիին: Միայն տուն հասնելուց հետո են ամուսինները հայտնաբերել երեխայի բացակայությունը: Այդ տեղեկությունը հաստատել են նույնիսկ վարչապետի գրասենայկում Դաունինգ Սթրիթում:

Ընթրիքի ընթացքում Նենսին զուգարան է գնացել, իսկ Քեմերոնը չի նկատել եւ որոշել է ընտանիքի հետ դուրս գալ հաստատությունից: Նա իր թիկնապահների հետ նստել է մի մեքենա, իսկ կինը եւ մյուս 2 երեխաները` 22-ամյա Ֆլորենսը եւ 6-ամյա Արթուրը, մեկնել են մեկ այլ մեքենայով: Սամանտան կարծել է, թե Նենսին հոր հետ մյուս մեքենայում է:

Երեխան գարեջրատանը 15 րոպե է մնացել, մինչեւ հայրն անձամբ մեկնել է նրա ետեւից եւ տուն վերադարձրել:

“Plough Inn” գարեջրատան աշխատակիցները գտել են երեխային զուգարանում եւ չեն իմացել` ինչ անել: “Նրանք իհարկե չէին կարող զանգել վարչապետին եւ ասել, որ նա մոռացել է դստերը”,-կատակել է գարեջրատան ադմինիստրատորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ