14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաստաբանները կդիմեն ծայրահեղ քայլերի /վիդեո/

Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանի խոսքով, իրենց անհանգստացրել է այն հանգամանքը, որ  դատական համակարգը պետք է հանդուրժող լինի քննադատություններին եւ չխուսափի հասարակական վերահսկողությունից:

“Ֆեմիդան չի արդարադատության խորհրդանիշը, ես դա պատկերացնում եմ ալեզարդ ծերունու տեսքով”,-ասաց նա` զարմանալով, որ փաստաբանների գործադուլը դատական դեպարտամենտը սվիններով է ընդունել:

Հիշեցնենք, որ Հայաստանի փաստաբանները  հունիսի 11-ին, մեկօրյա նախազգուշական գործադուլ են արել` դատական իշխանության ուշադրությունը գոյություն ունեցող խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Գործադուլին միացան  Փաստաբանների պալատի 1152 փաստաբաններից  545-ը:

Գործադուլը, ըստ նրա, օգտագործվում է  իրավական ակտերում եւ չի սահմանափակվում աշխատանքային հարաբերություններով: “Փաստաբանների համակարգը կախյալ համարելով միայն նրա համար, որ որոշել են բողոքի ձայն բարձրացնել ոչ միայն հակասական է, որովհետեւ կախյալ լինելու դեպքում պետք է կաշկանդված լիներ բողոքելու պետական մարմնի դեմ, այլեւ հակաօրինական”,- նշեց նա:

Գործադուլ հայտարարած փաստաբանների հանձնախմբի ներկայացրած  վիճակագրության համաձայն,  2008թ. սկսած  Վարչական դատարանը  Կառավարության նորմատիվ ոչ մի որոշում, որոնք բողոքարկվել են, անվավեր չի ճանաչել:

Անցած տարի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի  դատարաններում քրեական գործերով անձի վերաբերյալ դատական 103 ակտ է կայացվել, որոնց արդյունքում լրիվ արադարացվել է ընդամենը 54 անձ: Նախորդ տարի քրեական գործերով բերվել է 1203 վճռաբեկ բողոք, որոնցից վարույթ է ընդունվել ընդամենը 45-ը, բավարարվել` 28-ը:

Փաստաբանները պատրաստվում են դիմում ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահին, կրկնօրինակները` Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարարին, Սահմանադրական դատարանի ղեկավարին: Սա եթե արդյունք չտա, ապա նրանք կգնան  առավել ծայրահեղ քայլերի: Մասնավորապես, օրերով գործադուլ կանեն, իսկ նրանց վստահորդները` հացադուլ նույնիսկ:

Արա Զոհրաբյանի խոսքով, դատական համակարգի վերաբերյալ բացասական կարծիք ունեն ոչ միայն փաստաբանները, այլ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նաեւ միջազգային կառույցներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ