21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է կարճատեւ ձյուն, քամի, մառախուղ

 Հայաստանի տարածքում գործող հյուսիս-արեւմտյան ցիկլոնն անցնում է դեպի հարավ-արեւելք: Այս գիշեր եւ մարտի 17-ին մինչ երեկո տեղումները կպահպանվեն միայն հարավ-արեւելյան շրջաններում: Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին կնվազի եւս 2-4 աստիճանով: Հնարավոր է քամու ուժգնացում 20-22մ/վ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, տեղ-տեղ մառախուղ: Երեւանում  այս գիշեր տեղ-տեղ  հնարավոր է կարճատեւ ձյուն, մարտի 17-ին տեղումներ չեն սպասվում: […]

Ավանի հոգեբուժարանում պայթուցիկ կա՞

Մարտի 16-ին, ժամը 15.33-ին “1-03” ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Ավելի ուշ ժամը 15.48-ին “1-02” ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաեւ Նալբանդյան 130 […]

Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները

Հայաստանի եւ Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012-ի փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ: Հայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի եւ հունգարագիտության, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում: Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների […]

Բանգլադեշում տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը գերազանցել է 140-ը /վիդեո/

Բանգլադեշի Մեգհնա գետի վրա լաստանավի վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է 142-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ավելի վաղ հայտնում էին 123 զոհերի մասին: Փրկել հնարավոր է եղել 35 մարդու, որոնց իր տախտակամած է վերցրել հակառակ ուղղությամբ շարժվող մեկ այլ լաստանավ: Ինչպես նշել են տեղի ԶԼՄ-ները, եւս 40 մարդ ինքնուրույն է փրկվել: “Շարիատպուր-1” լաստանավը թեքվել է […]

Տավուշում եւ Գեղարքունիքում փակ ճանապարհներ կան

Մարտի 16-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են:Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ,  Գեղարքունիքի մարզում` Մաքենիս գյուղի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք եւ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Մարտի 16-ի ժամը 08.30-ի […]

ՀԱԿ երիտասարդների դատը հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Փաստաբան   Ստեփան Ոսկանյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալ` Դավիթ Քիրամիջյանը  զանգահարել է իրեն եւ տեղյակ պահել, որ  վատառողջ է եւ չի կարող դատարան գալ: Դավիթ Քիրամիջյանը […]

Կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ. Մաշտոցի այգու պաշտպանները չեն հանդարտվում

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ Օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել. Հայաստանի կառավարությունը փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կոչ բոլոր քաղաքացիներին՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը: Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը եւ դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: […]

Մեկ օրով կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

‘Երեւան Ջուր’  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 17-ին ժամը 11.00-ից մինչեւ մարտի 18-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Լենինգրադյան փողոցի 31/6, 31/8 շենքերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Henaran.am-ին հաղորդում են Երեւան Ջուր’ […]

Ձնակույտի մեջ հայտնված հղի կնոջն օգնության հասած փրկարարները կպարգեւատրվեն

Այսօր Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած եւ նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչեւ շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգեւատրման արարողությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզի Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ էր մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, որոնցից մեկը վատառողջ էր։ Կարճ ժամանակում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած […]

Ուկրաինան շոկի մեջ է. բռնաբարված աղջկան այրել են հայ երիտասարդը եւ նրա ընկերները /վիդեո/

Ուկրաինայի Նիկոլաեւա քաղաքի բնակիչները ցնցված են համաքաղաքացի 18-ամյա Օկսանա Մակարի հետ տեղի ունեցած ողբերգությունից: 3  երիտասարդներ բռնաբարել են աղջկան, ծաղրել, իսկ հետո` հետքերը կորցնելու նպատակով, խեղդել են նրան եւ կենդանի այրել, հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Այն, որ աղջիկը ողջ է մնացել, բժիշկները պարզապես հրաշք են համարում: Հանցագործությունը շոկի մեջ է գցել ողջ Ուկրաինան: 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի