21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է դարձել 16 աֆղաններին սպանած ամերիկացու անունը

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ամերիկացի զինվորի անունը, ով մեղադրվում է 16 աֆղանների սպանության մեջ, հաղորդում է “Reuters”-ը: Մարդասպանը Ռոբերտ Բեյլսն է, ով ավագ սերժանտի կոչում ունի: Բեյլսի փաստաբանի հավաստմամբ` նրան տեղափոխել են Կանզաս նահանգ: Նա 38 տարեկան է, ամուսնացած է եւ ունի 2 երեխա: Աֆղանստան է ժամանել 2011-ի դեկտեմբերին: Բեյլսի փաստաբանը հայտնել է, որ իր […]

ԵՊՀ ուսանողուհին ցած է նետվել 12-րդ հարկից, 3-րդ հարկում կանգ առել

Մարտի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում Շտապ օգնության ենթակայանից ահազանգել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Հարավ Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: news.armeniatv.com-ը նշում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդման համաձայն, […]

Ճանապարհների անցանելիությունը 10:00 դրությամբ

Մարտի 17-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մադինա գյուղի, Շիրակի մարզում` Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում` Ապարանի եւ Արագածի տարածաշրջանի գյուղերի, Գեղարքունիքի մարզում` Մաքենիս-Ախպրաձոր գյուղերի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը […]

Գյուղի մեծ մասը հանրապետական է. Առավոտ

“Առավոտ” թերթի տեղեկացնում է, որ Իջեւանի  Ազատամուտ համայնքի շուրջ 2500 բնակիչներից շուրջ 700-ը ՀՀԿ անդամ է:  Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը թերթի թղթակցին հպարտությամբ ասել է,  որ 2011թ.  ապրիլին , երբ ինքը ստանձնեց ՀՀԿ Ազատամուտի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, գյուղում այդ կուսակցության անդամների թիվը 180 էր, որ ավելի քան  500 հոգի ՀՀԿ-ին  անդամագրվել է 2011թ. ապրիլից մինչ օրս: […]

Գլխավոր դատախազը արու թոռնիկ է ունեցել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու մեծամասնական ընտրակարգով Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը թոռնիկ են ունեցել: Հովսեփյանների եւ Նուշիկյանների ընտանիքը համալրվել է արու զավակով: Henaran.am-ը շնորհավորում է այդ ընտանիքներին, փոքրիկին մաղթում երջանիկ մանկություն եւ ապագա:

Շուշան Պետրոսյանը պաշտում է Նժդեհին /վիդեո/

Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով պաշտում է Գարեգին Նժդեհին, այսօր դարձավ  Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Նա մաքրամաքուր Հայաստան է ուզում, եւ ուզում է, որ իր  երեխաները կարգին երկրում ապրեն: “Ես գաղափարախոսությունն եմ ընդունում, որ հանուն է, ոչ թե ընդդեմի”,-ասաց Շուշանը: Նա տեղյակ չէր` իր անունը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե ոչ:  ”Չգիտեմ, գաղափար չունեմ, ես այդ […]

Ինչքանով է 25-ամյա կնոջ եւ 5-ամյա երեխայի մահվան մեջ բժիշկների մեղքը

Փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրօրենսգրքի 130 ոհդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,  որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Հիշեցնենք, որ 25-ամյա Ֆլորան մահացավ  կեսարյան հատումից: […]

Գարնանային արձակուրդը` մարտի 19-ից

Համաձայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի պլանի՝ մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը: Այն դպրոցները, որոնք ձմռային արձակուրդը երկարացրել էին գարնանայինի հաշվին, կշարունակեն ուսումնական գործընթացը: Արձակուրդը կավարտվի մարտի 25-ին: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտևի  երկու շաբաթ և կավարտվի ապրիլի 2-ին:

Կապանում ինքնասպան է եղել 30-ամյա տղամարդ

Մարտի 14-ի լույս 15-ի գիշերը իր բնակարանի լոգասենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ  4 շենքի բնակիչ 30-ամյա Դավիթ Ալեքսանյանը: Նա ապրում էր հոր, մոր, կնոջ եւ երկու երեխաների հետ: Դավիթի որդին մեկ տարեկան է, իսկ աղջիկը` 3-րդ դասարանի աշակերտ : Շրջանառվող լուրերի համաձայն, 30-ամյա տղամարդը անտարբեր չէր թմրանյութերի նկատմամբ: […]

“Սարի նման Արծրուն ախպեր ունի”` կօգնի Չամիչին

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Արթիկի “Աղա” խանութի սեփականատեր Արմենուհի Աղաջանյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ`  Հայաստանի Քրօրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Հիշեցնենք, որ նա որսորդական հրացանը պահել էր հարկային տեսչության աշխատակցի վրա` պահանջելով ազատել իր խանութը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տիկին Արմենուհին ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Արծրուն Աղաջանյանի հորեղբոր աղջիկն է, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի