27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԿՎ-ի նախկին պետի ձերբակալության պատճառը գողացված կտավնե՞րն են

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը ձերբակալվել է վերջերս  “Հրապարակ” օրաթերթում տպագրված հոդվածի պատճառով: Նշենք, որ նախկին դատապարտյալ, ներկայումս մոսկվաբնակ ձեռներեց Վարուժան Գեւորգյանը էլեկտրոնային նամակով սենսացիոն տեղեկություններ էր հայտնել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված 26 կտավների շուրջ: Վարուժան Գեւորգյանի հավաստմամբ, մեծ նկարչի կտավներն այլ թանկարժեք իրերի հետ ժամանակին գողացվել են Շահումյանի շրջանի գործկոմի նախագահ Ռուդիկ Վարդանյանի բնակարանից, որ 2003 թվականին ինքը դատապարտվել է այդ արժեքները թաքցնելու համար, սակայն, կաշառելով ՔԿՀ պաշտոնյաներին, ազատազրկումը տանն է անցկացրել:

Նա նաեւ պատմում էր, որ ժամանակին հայտարարել է այս մասին դատախազությունում, բայց քննությունը լռեցվել է: Նա նաեւ նշել էր, որ չնայած թույալտրել են ազատազրկման ժամկետը տանն անցկացնել, բայց հետագայում էլ ուղղակի “կթել” են իրեն, նեղել բոլոր կողմերից՝ պահանջելով Բաժբեուկ-Մելիքյանի կտավները: Ըստ Վարուժան Գեւորգյանի, ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհանիսյանը շարունակում է նեղել իրեն` պահանջելով կտավները:

“Ինձ մնում է կախվել: Այլ ելք չկա: Արդեն վերջացել է ՌԴ-ում մեր գրանցման ժամկետը, ու ոչ էլ գումար կա, թեկուզ մեկ բաժակ ջրի”,- գրված է նրա սենսացիոն նամակում:

Սամվել Հովհաննիսյանը քրեակատարողական վարչության  պետ է աշախտել 2001-2006թթ-ին: Տեղեկությունը փորձեցիքն ճշտել նրա փաստաբանից, բայց Վաղինակ Գեւորգյանը անհասանելի էր:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ