21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դամասկոսում Հայաստանի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել. հայեր են տուժել

Արաբ գրողների միության անդամ, Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչ Նորա Արիսյանը “Մեդիամաքսի” հետ զրույցում հայտնել է, որ նախորդ գիշեր Դամասկոսի Մեզզե թաղամասում, որտեղ գտնվում է Հայաստանի դեսպանատունը, պայթյուն է տեղի ունեցել: Նրա տվյալներով` տուժել է 10 հայ, սակայն նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Նորա Արիսյանը հայտնել է նաեւ, որ այսօր Հալեպում տեղի է ունեցել Արաքս Պետրոսյանի […]

Հրդեհ մանկապարտեզում

Այսօր` մարտի 19-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Ալավերդու Սանահին- Սարահարթ թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի շենքում: Ինչպես Henaran.am-ին հաղորդեց ‘’Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն’’ ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Հախվերդյանը, շենքը բաղկացած է 3 մասնաշենքից, եւ հրդեհը բռնկվել է չգործող մասնաշենքում: Այդ մասնաշենքը հոսանքազրկված էր, չկար գազ, թե ինչպես է հրդեհը բռնկվել, հանգամանքները կպարզեն: […]

Ֆիդել Կաստրոն իմացել է Քեննեդու` նախապատրաստվող սպանության մասին /ֆոտո/

Բոլոր թերթերն այս օրերին գրում են ուշացած սենսացիան` Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն նախօրոք իմացել է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվելու է Լի Հարվի Օսվալդի կողմից, հաղորդում է “BBC”-ն: Այս նորությունը հիմնված է ԱՄՆ-ում նոր լույս տեսած գրքի հիման վրա, որի հեղինակն է 1960-ականներին Կուբայի գլխավոր մասնագետներից մեկը` ԿՀՎ-ի նախկին աշխատակից Բրայան Լատելը: Գրքում նա […]

Ինչու եք շարունակում լռել. բաց նամակ Քուշկյանին

Այսօր ՛՛Ոչ երեխաների վաճառքին՛՛  քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որում մասնավորապես ասված է. ՛՛Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ`մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, չնայած Վճռաբեկ դատարանի`նրա մեղքը հաստատող վճռին: Հենց նույն օրը Առողջապահության նախարարությունից […]

Գերմանիայում 25 000 մարդ դուրս է եկել Էրդողանի դեմ /վիդեո/

Շուրջ 25 հազար մարդ` հիմնականում հայեր, քրդեր եւ ալաունիներ, մասնակցել են գերմանական Բոխումում կայացած բողոքի ցույցին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ, տեղեկացնում է “Euronews”-ը: Էրդողանը պետք է ժամաներ այնտեղ “Steiger” մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հիմնականում շնորհվում է աշխարհում  մարդկության եւ հանդուրժողականության մեջ ավանդ ունենալու համար: Այցը չի կայացել Աֆղանստանում թուրք զինծառայողներին տեղափոխող ուղղաթիռի […]

Շարժունակության քարտեր երիտասարդներին

Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել “Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ մասնակի համաձայնագրին” Հայաստանի Հանրապետության միանալու առաջարկությունը: ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից, որն արժանացել էր նաև շահագրգիռ գերատեսչությունների հավանությանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի փոխանցմամբ “Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդների տեղաշարժի […]

Բաքվում կայանալիք “Եվրատեսիլին” կհնչի հայկական դուդուկ /վիդեո/

Բաքվում կայանալիք “Եվրատեսիլը”, այնուամենայնիվ, չի կայանա առանց հայկական երաժշտության տարրերի: Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մասնակցի երգի մեջ կօգտագործվի հայկական ազգային նվագարան` դուդուկ: Այդ մասին տեղեկացրել է “АПА” գործակալությունը: Ադրբեջանցի մասնակցի երգի հեղինակներ շվեդները, ովքեր աշխատել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մադոննան, Ջենիթ Ջեքսոնը, Ջենիֆեր Լոպեսը, շատ  լավ ծանոթ են դուդուկի հետ` շնորհիվ աշխարհահռչակ […]

Րաֆֆին ու Խաչիկը միացան. հայտնի է “Ժառանգության” եւ Ազատ դեմոկրատներ”-ի ցուցակը

“Ժառանգություն”  կուսակցության խորհուրդն այսօր` մարտի 18-ին կայացած նիստում հաստատել է կուսակցության մեծամասնական եւ համամասնական ցուցակները: Վարչության նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպես եւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության […]

Գյումրեցիները զարմացել են` ինչ կա Բալասանյանի մտքին … օրվա կադր

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը Գյումրի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` Սայաթ-Նովայում գովազդային վահանակ է տեղադրել մոտ 20 օր առաջ: Վահանակը սոցիալական է, պարզապես  “Բալասանյանների ընտանիք հիմնադրամը” հիշեցնում է,  որ պետք է հարգել  մեծերին:  Գյումրեցիները , մեր աղբյուրի փոխանցմամբ, զարամացել են, մտածում են ու չեն հասկանում, թե ինչ է ուզում սրանով ասել պատգամավորության թեկնածու պարոն Բալասանյանը: […]

Հայաստանի հարավում խիստ ձմեռ է

Սյունիքի  մարզում  առատ տեղումները շարունակվում են , ինչի հետեւանքով փակվել են  մարզի մի շարք համայնքային եւ ներհամայնքային նշանակության ճանապարհներ: Գարնանը նման տեղումներ մարզում վերջին անգամ 10 տարի առաջ է եղել: Ձյան հաստությունը Գորիսում արդեն հասել է 60, Մեղրիի լեռնանցքում 40, Կապանում` 20, Սիսիանում 35 սմ-ի: Մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները դժվարանցանելի են: Մառախուղը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի