Պիտք է սիրել պետական խորհրդանշանները /վիդեո/
Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է պետական խորհրդանշանների օրը: Այն տոն չէ, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում հունիսի 15-ը մտցնելու Հայաստանի տոնացույցի մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը: Արդեն 2 տարի է, այս օրը Հայաստանի վարչապետի հովանու ներքո տարբեր միջոցառումներ են կազմակերպվում այս օրը: Հիմնադրամը ստացել է մոտ 40 առաջարկ-նախագիծ, որը քննարկում է: Հիմանականում աշխատանք է ծավալվել պետական դրոշի ստանդարտացման ուղղությամբ:
“Այսինքն պետք է որոշվի դրոշի չափերը, գույների ստանդարտները, կտորի որակը եւ այլն: Շուտով դա կներկայացվի կառավարության հաստատմանը”,-ասաց Սարգսյանը: Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով, դրոշի գույները պատահական չեն ընտրվել: Կարմիրը, կապույտը, ոսկեգույնը հայոց մեջ ընդունված գույներ են: Դրոշի պաշտամունքը հնուց կար եւ մարդիկ այն փայփայել են: “Եռագույնը պիտի պարտադրված պիտի չլինի, այն պիտի ընդունեն, սիրեն: Սա եւս մեր ինքնուրույնության, անկախության ամրապնդմանն է ուղղված”,-ասաց տիկին Ամսեյանը:
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը իր խոսքում նշեց, որ Առաջին հանրապետության տարիներին, իր հոր պապիկը` Ալեքսանդր Թամանյանն ու նկարիչ Հակոբ Կոջոյանը արագ կարգով ձեւավորեցին զինանշանը: “Բայց ասեմ, որ աննշան թերություններ կան, եւ դրանք լվա կլինի որ մասնագիտական խումբը վերացնեն”,-ասաց Թամանյանը:
Ինչ վերաբերում է օրհներգին, ապա այն եւս պետք է կատարվի ոչ միայն մասսայական-սպորտային միջոցառումներին, այլ յուրաքանչյուր ոք պիտի իմանա պետության օրհներգը: