17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կալանավայրերի վարչության նախկին պետը հարցաքննվում է ԱԱԾ-ում

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր առավոտյան ձերբակալել է քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը հաստատեց, որ Հովհաննիսյանին ձերբակալել են ԱԱԾ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում, սակայն մանրամասներ չհաղորդեց:

Henaran.am-ի հետ զրույցում  Հովհաննիսյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը նշեց, որ  չի կարող խոսել: “Հո առաջին անգամ չեմ շփվում լրատվամիջոցների հետ, ես ԱԱԾ քննչական ծառայությունում եմ, ոնց կարող եմ խոսել: Զանգեք հետո, հարցաքննությունն է”-ասաց փաստաբանը:

Նշենք նաեւ, որ ըստ “Փաստինֆո”-ի  Ս.Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով եւ պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի, խոսքը վերաբերում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ