03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելացել է “իսպաներեն” հանձնել ցանկացողների թիվը

Վաղը կանցկացվեն «Օտար լեզուներ»-ի պետական ավարտական եւ միասնական քննությունները: «Օտար լեզու» ընդհանուր անվան տակ ներառված է «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Իսպաներեն», «Իտալերեն» եւ «Պարսկերեն» առարկաների քննությունը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի խոսքով` «Անգլերեն»-ից քննություն հանձնելու համար դիմում հայտ է ներկայացրել 8 հազար 173 դիմորդ: Երկրորդ տեղում «Գերմաներեն»-ն է, որին մասնակցելու ցանկություն են հայտնել 521 դիմորդ, «Ֆրանսերեն» ցանկանում են հանձնել 447-ը:

Հատկանշական է, որ այս տարի ավելացել է «Իսպաներեն» հանձնել ցանկացողների թիվը. դիմորդների թիվը 25-ն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ