Բազմազան` թափելու բան
Եվրոպա ձգտող ազգիս համար աստիճանաբար հայրենիքը վերածվում է Եվրոպայի, սակայն ինչպես պարզվում է ոչ թե լավն ենք վերցնում այդ նույն քաղաքակիրթ Եվրոպայից, այլ վատը , իսկ ավելի ճիշտ թափելու բանը …
Հերթը հասել է համասեռամոլներին, նրանց հավաքատեղիներին … Եվրոպականացվելու մեծ ցանկությունով համակված՝ համասեռամոլների համար “թարմ տերմին” ենք մշակել. “բազմազաններ”…
“Այդ թեման պիտի ընդհանրապես չլիներ, դա աշխարհի վերջն է: Աստված տիեզերքը ստեղծել է պլյուս և մինուս բևեռների վրա, որոնց վրա էլ կառուցված է բնությունը իր օրենքներով: Եթե այդ օրենքները մարդիկ խախտում են, ուրեմն պիտի պատասխան տան Աստծո և բնության առջև”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ Սամվել Սեւադան` հավելելով, թե կորցրել ենք մեր ինքնությունը:
Տարիներ առաջ, երբ դեռ սովետ էր, սևամորթ ուսանողներ էին բերել Հայաստան սովորելու ու դրանցից մեկը հայ աղջիկներից մեկին “բան էր ասել”, Երևանի տղերքն էլ ընենց օյին էին խաղացել դրա գլխին, որ այդ ուսանողներին անմիջապես տարան :
Իսկ հիմա Երևանը դարձել է հարևան մուսուլմանների համար հանգստավայր… շատ վիրավորական ենթատեքստով… հազարավոր հայ աղջիկներ “արտագնա” աշխատանքի են մեկնում նույն պետություններ: Միայն Երևանում հարյուրավոր գործող հասարակաց տներ կան… բնականաբար, այլանդակ բարքերը պիտի մուտք գործեին Հայաստան… այդ թվում նաև համասեռամոլները”,-նշեց բանաստեղծը: