Հայազգի եղբայրները ծեծկռտուք են սարքել Յակուտսկում
Յակուտսկի “Եվրոպա” զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավոր է 5 քաղաքացի, հաղորդում է “Sakha News”-ը:
Հայազգի 5 եղբայրներ վիճել են տեղի 10-15 քաղաքացիների հետ: Վեճն սկսվել է զվարճանքի կենտրոնում եւ ավարտվել փողոցում: Մեքենայում նրանց սպասող հայրը, տեսնելով որդիների կռիվը, տրավմատիկ ատրճանակով սպառնացել է նրանց հետ վիճողներին եւ կրակել օդում: Տեսնելով, որ դա արդյունք չի տալիս` տղամարդը կրակել է վիճողների ուղղությամբ, որի արդյունքում 5 մարդ է վիրավորվել: Նրանք հոսպիտալացվել են, սակայն վնասվածքները թեթեւ են եղել եւ նրանց տուն են ուղարկել:
“Новый регион” պարբերականը հավելում է, որ հունիսի 10-ին Յակուտսկում կանխվել է նախօրոք ծրագրված զանգվածային ծեծկռտուք Ադրբեջանի քաղաքացիների միջեւ: Ձերբակալվել են չկայացած կռվի 41 մասնակիցներ, 5-ը հոսպիտալացվել են, բռնագրավվել է 5 ամտոմեքենա: