07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Փակ կլինի Մյասնիկյան պողոտայի` Հերացի իջնող հատվածը

 

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 15-ի  առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի  Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել  Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը ներողամտություն է հայցում:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ