Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը դադարեցրեց հացադուլն ու ջրադուլը

Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հունիսի 13-ին դադարեցրել է հացադուլը եւ ջրադուլը:
Նշենք, որ վերջինս հունիսի 7-ին նամակ էր ուղարկել Հայաստանի իշխանություններին, որ հունիսի 11-ից սկսելու է հացադուլ: Ենոքյանի հացադուլի եւ ջրադուլի ահազանգը ստացվել է Մարդու իրավունքների պատպանի գրասենյակի 116 թեժ գծին, երեքշաբթի:
Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման խումբը զանգից անմիջապես հետո մեկնել է “Նուբարաշեն” ՔԿՀ:
Մհեր Ենոքյանը իրավապաշտպաններին ասել է, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, եւ այս պահին նրա հիմնական պահանջը գործի վերանայումն է:
Նա միաժամանակ վստահեցրել էր, կդադարեցնի հացադուլը եւ կսպասի իր գործի հետագա զարգացումներին: