21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ դեսպանը մասնակցել է գեյ-շքերթի

Մի քանի հարյուր համասեռամոլներ եւ նրանց ընկերները դուրս են եկել Ռիգայի փողոցներ, որպեսզի մասնակցեն “հանուն մարդու իրավունքների” լոզունգով գեյ-շքերթին: Երաժշտության եւ ծափերի ներքո նրանք քայլել են քաղաքի փողոցներով:

Երթին մասնակցել են Լատվիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Հարբերը, ամերիկյան դեսպանատան մի քանի աշխատակիցներ, Էստոնիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Փոլթը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան եւ այլոք:

Պաշտոնյաները մյուսների հետ մեկտեղ քայլել են քաղաքում ծիածանի գույներով դրոշներով: Բացի այդ, ամբոխի շարքերում ծածանվել են այլ երկրների դրոշներ եւս` Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի եւ Լատվիայի:

Երթը կայացել է առանց լուրջ միջադեպերի, սակայն դրա ողջ ընթացքում մասնակիցներին փորձել են կանգնեցնել հոմոսեքսուալիզմի հակառակորդները` սուլոցների, անպարկեշտ ժեստերի եւ պաստառների միջոցով, որոնց վրա գրված է եղել` “դադարեցրեք համասեռամոլության ագրեսիվ քարոզչությունը Լատվիայում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ