22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմուկում Անդրանիկ Մարգարյանին էին հիշել. օրվա կադր

Ազգային ժողովի նախընտրական քարոզարաշավը մոտենում է ավարտին: Henaran.am-ը ՀՀԿ-ի հետ լինելով համարյա բոլոր համայնքներում արձանագրել է մի փաստ: ՀՀԿ-ին, նրա առաջնորդին սատարող բովանդակությամբ հարյուրավոր պաստառներ կային բոլոր մարզերում, բայց միայն Վայոց ձորի մարզը առանձնացավ: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընտրողները եկել էին նաեւ  երջանկահիշատակ  վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարներով:

Հիշողությունը` անասունի ու մարդու արանքում …

“Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, … անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է “… Քարոզարշավային թոհուբոհում,  պարզապես հրամայական է դառնում Հրանտ Մաթեւոսյանի հիշեցումը … երբ թվում է` ապրածդ տարիներն ու  իրականությունն այնքան աբսուրդային իրավիճակներ ու […]

Մաշտոցի պուրակում էմոցիաները պոռթկացին նախագահի այցից հետո /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ մեծ ոգեւորություն էր առաջացրել այնտեղ: Մոտ 3 ամիս աննկուն պայքարի դուրս եկած բնապահպան ակտիվիստները ոգեւորված էին . նրանք չէին սպասում, որ ՀՀ նախագահը կառաջարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները: Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին, հանդիպման մեկնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի որոշում է կայացրել, […]

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:  Ի պատասխան սոցիալական ցանցերում […]

Կենդանաբանական այգին բացեց իր դռները

Երեւանի կենդանաբանական այգին պաշտոնապես բացեց դռները երգ ու պարով, հեքիաթների սիրելի հերոսներով, թատերական ներկայացումներով եւ բարձր տրամադրությամբ, մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին ազդարարեց տարեշրջանի պաշտոնական բացման մասին: ‘’Շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ,- կենդանաբանական այգում շրջայց կատարելուց հետո ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը`շեշտելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնօրինության ուշադրության եւ ջանքերի շնորհիվ ‘’այգում զգալի տեղաշարժն […]

Գագիկ Բեգլարյանի “ձայնը կլսվի” 2-3 շաբաթից

“Երեւաննախագիծ” ինստիտուտի շենքում, որտեղ տեղակայված է ՀՀԿ գրասենյակը, այսօր սովորական չէր` բարձարաստիճան հյուրի էին սպասում: ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր ժամանելու: Նրան դիմավորեցին մի քանի հանրապետականներ այդ թվում Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը: Վերջինս մի քանի նախադասություն փոխանակեց Բեգլարյանի հետ, ու որոշ ժամանակ անց ասաց, որ գնում է […]

“Կեցցե մայիսի 1-ը”, “Աշխատավոր, թույլ մի տուր օլիգարխին շահագործել մարմինդ … ” /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր` մայիսի 1-ին` աշխատավորների օրվա կապակցությամբ անցկացրեց երթ` Մաշտոցի պողոտայից մինչեւ Ստեփան Շահումյանի արձանի մոտ: “Հավերժական կյանքի կանչը N6”, “Հայաստանի կոմունիստական կուսակցությունը” պաստառներով եւ “Կեցցե մայիսի 1-ը” բացականչություններով ու ՀԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանի ուղեկցությամբ կոմունիստներն ու համակիրները սկսեցին երթը: Կուսակցության առաջնորդն իր խոսքում շեշտեց, որ եթե կուսակցությունը անցնի խորհրդարան, ապա ԱԺ-ում հնչելու […]

ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մասնակցությամբ կոալիցիա հնարավոր չէ. Վահան Հովհաննիսյան

“Ոչ, համատեղ ակցիաները ի պաշտպանություն քաղաքացիների ազատ ընտելու իրավունքի հետ որեւէ առնչություն չունեն քաղաքական ալյանսի հետ, քաղաքական ալյանսը, հնարավոր չէ մի շարք պատճառներով”,-այսօր լրագրողներին ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննսիյանը: Լրագրողները մասնավորապես հետաքրքրվել են, թե հաշվի առնելով միասնական շտաբի շրջանակներում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունը, հնարավոր է արդյոք, որ ընտրություններից հետո այս ուժերի մասնակցությամբ […]

Երևանը ջազ էր լսում

Ապրիլի 30–ին  աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ջազի միջազգային օրվան նվիրված հաճելի նվեր մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին. Կասկադ համալիրում՝ բացօթյա մեծ համերգ էր կազմակերպվել, որին մասնակցել են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազ-բենդերը՝ վերջին 50 տարիների բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը. […]

Երկրաշարժ Արարատում

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 09.38-ին Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 և արևելյան երկայնության 44.470 : Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի