16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպանները պնդում են 90 մարդու մահվան մասին Սիրիայում

Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական զորքերի անցկացրած գործողության արդյունքում ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնցից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտարարել է “Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը”, որը տեղակայված է Լոնդոնում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ գործողության արդյունքում 50 մարդ է զոհվել: Արեւմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են “Մարդու […]

“… Հիմա նրանք էլ դրանից են կայֆ ստանում”. մինչեւ ուր են գեյերի իրավունքները

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ` նույնասեռականների շուրջ բարձրացված աղմուկը  միայն մեզ մոտ չէ, այլ` ամբողջ աշխարհում` Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Թուրքիայում: Մարդիկ, որոնք ունեն բնածին ոչ ավանդական սեռական կողմնորոշում, բնականաբար ուզում են լինել ազատ եւ պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն այդ  հարցը չպետք է բարձրացվի քաղաքական բեմահարթակ, նրանց միջեւ ամուսնությունը պետք է արգելվի, քանի որ ամուսնությունը  […]

Հայաստանի Ամերիկյան համալսարանը միջոցառումից մեկ օր առաջ հրաժարվել է տարածք տրամադրել Թեղուտի պաշտպաններին

“Ինչպես նախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին` այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել “Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք” խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը: Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել “Մանուգյան” դահլիճում անվճար նշված միջոցառումն իրականացնելու համար: Ղեկավարությունը, միջոցառումից երկու […]

“Վերջին զանգի” օրը տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա

Մայիսի 25-ին, “Վերջին զանգի”  հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում: Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել […]

… Տղա տեսակի բազմազանները ձուլվեցին “ֆաշիստների” մեջ

Համասեռամոլների  թեմայի  շուրջ  կրքերը  ոչ  մի  կերպ  չեն  հանդարտվում: Այս  թեման  նույնիսկ   ստվերում  թողեց  ընտրություններն  ու  դրա  հետագա  հետաքրքիր  զարգացումները: Միջազգային հանրությանը ոչ այդքան հետաքրքրեց հայաստանյան ընտրությունները, որքան ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց շուրջ ծավալվող իրադարձությունները: Սկսեցին մեկը մյուսի հետեւից “նոտա” հղել իշխանություններին եւ հասարակությանը, հիշեցնելով, թե ինչպես պետք է ապրենք մենք մեր տան մեջ: Այսօր […]

Կարեւորը նվիրվածությունն է, ոչ թե պաշտոնը. “Գլխավոր արծիվը”` նախարա՞ր

Henaran.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվի փոխնախարար, “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: “Նման առաջարկ ինձ չի եղել, նույնիսկ այդ հարցը չի քննարկվել, ես որպես փոխնախարար շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները”,-մեզ հետ զրույցում ասաց Խ. Ասրյանը: Արդյո՞ք կհամաձայնվի 6 ամսով աշխատել նախարար, քանի որ ձեւավորվող կառավարությունը դե ֆակտո այդքան […]

Երեխաներին հնարավոր չէ խաբել խաղալիքով

Որոշ ծնողներ կարծում են, որ նոր սարքավորումները թույլ են տալիս զարգացնել երեխաների ինտելեկտը: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ 7 ամսական երեխաները կարողանում են տարբերել շատ բարդ եւ ձանձրալի առարկաները` կենտրոնանալով միայն այն տեղեկությունների վրա, որոնք կարող են հասկանալ: Ուսումնասիրության հեղինակ Սելեստա Կիդի խոսքով` երեխաների մոտ ճանաչողական գործընթացը փաստորեն  տեղի է ունենում  ինտուիտիվ մակարդակի […]

Ծեծված աղջկան ահաբեկում են. Հայկական ժամանակ

Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել: “Հայկական ժամանակ”-ի ունեցած տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, եւ ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երեւացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր “զոհին”, սպառնալիքներ հնչեցրել […]

Րաֆֆին ընդդեմ Օսկանյանի. “Չորրորդ ինքնիշխանություն”

Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն` վերջերս “Ժառանգություն” կուսակցությունը փորձել է ԱՄՆ-ում իր մտերիմների շրջապատում “խաղեր խաղալ” ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի “Սիվիլիթասի” ու այնտեղից եկող հոսքերի գլխին, ինչն, ըստ էության, ասում են, որ չի ստացվել: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը: Ըստ նույն լուրերի`”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է իր ամերիկյան շրջապատի մոտ “լսեցնել”, որ Օսկանյանի “Սիվիլիթասի” […]

Սյունիքի մարզպետը անտեղյակ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել: Էներգետիկայի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Թերթը զրուցել է մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացել է: Խաչատրյանն ասաց, որ ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի