11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մուտքերում խրձերով կախված լարերը կարող են հրդեհի հանգեցնել

Բազմաբնակարանային շենքերի մուտքերում  կախված լարերի ամրացման եվ վերանորոգման համար ներդրումային ծրագրով  նախատեսված 8 մլրդ դրամից այս տարի  հատկացվել է ընդամենը  200 մլն -ը: ՛՛Սպառողների իրավունքների պաշտպանություն՛՛ ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք անհանգստացած են  շենքերի մուտքերում խրձորով կախված լարերից: ՛՛Նման անմխիթար վիճակից կարող են լինել կայծակնային հրդեհներ, ոչ պլանային անջատումներ, կարճ […]

Քաղաքապետի գնահատանքը բուժաշխատողներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումի համար պարգեւատրվել են պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությանեւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխանցելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը […]

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Վեյլ-Քորնելի ամերիկյան համալսարանի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որի շնորհիվ ծխողները հաճույք չեն զգա ծխելուց եւ հեշտ կազատվեն վնասակար սովորույթից: Առայժմ գիտափորձերը կատարվում են կրծողների վրա, սակայն գիտնականները լավատես են եւ նախատեսում են 2 տարուց սկսել այն փորձարկել մարդկանց վրա: Ծխելու դեմ պատվաստանյութ ստեղծելու գործընթացը շարունակվել է մի քանի տարի: Մարդու մարմնում կան հակամարմիններ, որոնց շնորհիվ […]

Ճանապարհային ոստիկանությունը Ռուբինյանց փողոցում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ լրացուցիչ քննություն կանցկացնի

Ճամապարհային ոստիկանությունը հիմնավորված է համարում  ՛՛Աքիլես՛՛ ՀԿ դիտարկումը  Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ: Այդ մասին ՃՈ-ի այսօր  տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Աքիլես՛՛ հասարակական կազմակերպության կողմից Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի եւ փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, […]

Կարտոֆիլն ու սխալ կանխատեսումը

Հայաստանից այս տարի արտահանված  6,5 հազ. տ  պտուղ-բանջարեղենի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ծիրանի բերքը՝ 4 հազար տ: Այսօր լրագրողներին տեղեկացնելով այս մասին`  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այդ ցուցանիշն ավելի  կմեծանա: Գյուղատնտես Հ. Բերբերյանին  փոխնախարարը ՛՛գյուղատնտեսության Նոստրադամուս՛՛ անվանեց՝ լրագրողներին  հիշեցնելով, որ Հրաչ Բերբերյանը ժամանակին կանխատեսել էր, թե իբր ծիրանի բերք չի լինելու եւ  արտահանում […]

Հայաստանում, որպես այլընտրանքային պատժատեսակ, կներդրվի պրոբացիոն համակարգը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը:  Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան և Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը: Ողջունի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում քրեակատարողական հաստատությունների […]

ԿԸՀ-ն Դումանյանի մանդատը հանձնեց Մանասե Թադևոսյանին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի ՛՛Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին՛՛ արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են […]

Հայաստանից արտահանվում է 1, 5 մլն շիշ գինի

Ֆրանսիացիները կոնյակ բառի գործածումը  փորձում են արգելել Ֆրանսիայում չաճած խախողի բերքով արտադրված խմիչքների դեպքում: Առայժմ հայկական կոնյակին  նման ՛՛վտանգ՛՛ չի սպառնում: Այսօր լրագրողների հետ զրույցում բացելով այս թեման՝  Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը  կարծիք հայտնեց, թե բրենդի անվանմամբ մեր կոնյակը իրացման խնդիրներ կունենա: Ինչ վերաբերում է գինեգործությանը, ապա, Հարությունյանի տեղեկացմամբ, Հայաստանից արտահանում են կարմիր գինիներ, […]

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օր է հռչակել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, հաղորդում է “AFP”-ը: Առաջարկն արվել է Բութանի Թագավորության կողմից եւ միաձայն ընդունվել ՄԱԿ-ի 193 անդամ-երկրների կողմից: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձեւում երկրներին խորհուրդ է տրվում տոնը նշել “համապատասխան ձեւով, այդ թվում նաեւ կրթական եւ լուսավորչական ծրագրերով”: Թե ինչու է տոնի համար ընտրվել հենց մարտի 20-ը, չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի