Հայաստանում գերժամանակակից ջերմոց կկառուցվի
Այսօր “Հենարան” մամուլի ակումբում մինչ գյուղատնտեսության խնդիրներից խոսելը “Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լավ նորություններից սկսեց: Նա տեղեկացրեց, որ լիզինգային ծրագրով, հոլանդական կազամկերպության հետ համատեղ Հայաստանում մինչեւ հիսուն հեկտարի հասնող գերժամանակակից ջերմոց է կառուցվելու: Անհրաժեշտ ներդրման քսանհինգ տոկոսը հայկական կողմը կտրամադրի, յոթանասունհինգ տոկոսը` հոլանդական կազմակերպությունը: Թե ինչ կաճեցվի գերժամանակակից ջերմոցում, Հրաչ Բերբերյանի խոսքով, կախված կլինի տիրոջից.
”Հուսով եմ սա արտահանման ուղղություն կունենա, հատկապես դեպի արաբական երկրներ եւ ՌԴ: Ջերմոցի առաստաղի բարձրությունը յոթ ու կես մետր է լինելու, այնտեղ ռեկորդային վերքի հարց կա, մեր արտադրանքից մեկ ու կես անգամ ավելի բերք ենք ստանալու”,-նշեց Հրաչ Բերբերյանը: Հրաչ Բերբերյանի երկրորդ լավ լուրն այն էր, որ հայկական կարտոֆիլը Եվրոպայում ճանաչվել է ամենալավ կարտոֆիլը: