12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ով ինչ պաշտոն է ստանալու. Հրապարակ

“Հրապարակ” թերթի լավագույն աղբյուրներն արդեն խոսում են նոր պաշտոնների մասին: Քաղաքական դաշտում հետընտրական թոհուբոհը չհանդարտված, կառավարության կուլիսներում արդեն սկսել է ծավալվել կադրային փոփոխությունների եւ պաշտոնների վերաբաշխման թեման, եւ նոր սպասումներ են ի հայտ գալիս: Որպես Աժ նախագահի հավանական թեկնածու` շարունակում է շոշափվել Էդուարդ Շարմազանովի անունը: Միաժամանակ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Սամվել Նիկոյանը […]

Համեստ ոստիկանապետը /վիդեո/

Ընտրական գործընթացներով զբաղվող պետական թե հասարակական կազմակերպություններն այս օրերին ամփոփում են իրենց աշխատանքը, փորձում գտնել բացթողումները: Հիշեցնենք, որ  Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ “ջիպեր-միպեր” չեն լինելու, ոստիկանները աշխատելու են նոր որակով: Երեկ ՀՀԿ գրասենյակում կազմակերպված տոնակատարության  ժամանակ լրագրողները փորձեցին Գասպարյանից պարզել, թե ինչպես է գնահատում իր աշխատակիցների աշխատանքը: “Բավարար եմ գնահատում, […]

Ի՞նչն է ոգեւորել էքս առաջին տիկնոջը . օրվա կադր

 ՀԱԿ-ի հանրահավաքին այսօր մասնակցում էր նաեւ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա  Տեր-Պետրոսյանը: Սակայն նա` ամուսնու կողքին հարթակում չէր, այլ ժողովրդի մեջ էր, շրջում էր եւ զրուցում նրանց հետ: Հանրահավաքների մշտական մասնակիցները փորձում էին հիշել, անցած հանրահավաքներից մեկում տեսել էին նրան, բայց այդպես կարծես չհիշեցին: Գուցե՞ ՀԱԿ-ի խորհրդարան մտնելն էր ոգեւորել ՀԱԿ-ի առաջին տիկնոջը:

ՀԱԿ-ը երթ չարեց` զբաղված էր /վիդեո/

՛՛Մենք միակ ընդդիմությունն ենք, եթե պարզ չի մի հատ էլ կրկնեմ՝ մենք միակ ընդդիմությունն ենք,- այսօր ՀԱԿ  հանրահավաքում  ասաց  Հրանտ Բագրատյանը՝  կրկնելով շուրջ հինգ անգամ: Նա հայտարարեց, որ խորամանկ իշխանությունները իրենց  խաբել են:  Բագրատյանն զայրացած էր միջազգային դիտորդների վրա.՛՛Մի եկեք էլի այս երկիր, ինչու եք գալիս ու սուտ բաներ հայտարարում՛՛: Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ին […]

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան

ՀԱԿ հանրահավաքին Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական Դատարան՝ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները: ՛՛Մենք դեռ չունենք իրավաբանական ձեւակերպումը, սակայն ունենք հիմքերը, դրանք են՝ մասսայական փող բաժանելը,  ցուցակների ուռճացումը, դրոշմակնիքի թանաքի պատմությունը, վստահված անձանց հետապնդումը, ծեծի ենթարկելը՛՛:Նա նշեց, որ միայն թանաքի մասով երկու օրեքի կետ  է խախտվել: Նա անկեղծացավ, որ ընտրություններից հետո տրտմած էր, […]

ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց Հանրապետականի հրկիզմամբ

Ազատության հրապարակում  ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց ՛՛Մենք հաղթել ենք՛՛, ՛՛Լեւոն նախագահ՛՛ վանկարկումներով : Բարձր երաժշտության ներքո մի քանի ցուցարար հրապարակավ այրեցին Հանրապետական կուսակցության զինանշանով դրոշները եւ հանրապետական պաշտոնյաների լուսանկարները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց հանրահավաքը բացված: ՛՛Ոչինչ, որ երկու օր առաջ մի քիչ տխրեցինք, հուսահատվեցինք, բայց դա չի նշանակում, որ պետք է հավաքենք ճամպրուկներն ու […]

Անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ

Հանրապետության տարածքում` մայիսի 9-ին, 13-ին առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին  շրջանների զգալի մասում, 10-12-ին տեղ-տեղ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 10-12-ի կբարձրանա 3-5 աստիճանով: Երեւանում՝ մայիսի  9-ին, 13-ին սպասվում է, 10-12-ի հնարավոր է գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին  անձրեւ եւ ամպրոպ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Դեպրեսիան` սեռական խանգարումների պատճառ

“Դեպրեսիայի հետեւանքով սեռական խանագրումներ են լինում՝ տղամարդկանց եւ կանանց մոտ սեռական ցանկության նվազեցում է  նկատվում,”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Սեքսուալ առողջության պաշտպանություն” ՀԿ տնօրեն, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը: Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Միքայել Ադամյանն ընդգծեց, որ նկատվում է սրտամկանային ինֆարկտի երիտասարդացում: “Այս տարի տենդենց է նկատվում հիպերտոնիկ հիվանդությունների երիտասարդացման, պատճառը մեր ապրելակերպն […]

“Դոդի Էդոյի” կողմից ծեծվածը “ֆռռացել” է մի քանի հիվանդանոցներով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահի կողմից ծեծի ենթարկված 37-ամյա Արկադի Գրիգորյանին`  Երեւանի բուժհաստատություններում հրաժարվել են ընդունել` առաջարկելով տանը ստանա բուժումը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “նախարարությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում”: Ինքը տուժող Արկադի Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տանն է, իրեն ծեծել […]

Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08.40-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը, ժամը 18.15-ին Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք, տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի