02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ում ոչինչ չի եղել. Հրապարակ

 Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Գերագույն ժողովում շրջադարձային որոշումներ, որպես այդպիսին, չեն կայացվել:  Ըստ “Հրապարակ” օրաթերթի, Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան թեւերի միջեւ պահպանվել է փխրուն ստատուս քվոն, որը, որպես եւս մեկ փորձություն, կապրի առաջիկայում սպասվող Ընդհանուր ժողովի ժամանակ:

ԳԺ-ն նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը թողել է բաց: Չնայած ԳՄ նորընտիր անդամները պնդում են, որ այդ խնդիրն առանձնապես ԳԺ-ի քննարկման թեմա չէ, ԳԺ-ն ոչ թե անձերի, այլ մասնակցության սկզբունքներն է քննարկում, այնուհանդերձ, հավերժական վեճը, թե ով պետք է լինի ՀՅԴ նախագահի թեկնածու, կա: Մանավանդ որ Հրանտ Մարգարյանն արդեն իսկ տասը տարվա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ ՀՅԴ Ընդհանուր ժողովն այլեւս կարող է առաջարկել, որ նա առաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու, ինչը Հ. Մարգարյանը մերժում է սկզբունքորեն: Խնդրի նրբությունն այն է, որ ՀՅԴ թեկնածուն ավանդաբար հաղթող չի համարվում, եւ մասնակցությունն ընտրություններին լոկ օլիմպիական է, այդ իսկ պատճառով մինչ այժմ ընկեր Հրանտին հաջողվել է ուրիշներին պարտադրել թեկնածություն դնել:

ՀՅԴ այս ԳԺ-ում ԳՄ անդամները 9-ից դարձել են 11: Նախկին ԳՄ անդամները հիմնականում վերընտրվել են: ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արմեն Ռուստամյանը: “Ուժային” հարաբերակցությունը ԳՄ-ում Հրանտ Մարգարյան-Վահան Հովհաննիսյան տանդեմում մնացել է նույնը: Բայց եթե հաշվի առնենք այն, որ Ռուստամյանը պահպանել է իր “պոստը”, իսկ Հրանտ Մարգարյանին չի հաջողվել իր “մարդուն” դարձնել ԳՄ ներկայացուցիչ, ապա այս տպավորությունը եւս խաբուսիկ է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ