06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ատրճանակի կրակոցից Հայաստանի 2 քաղաքացի է վիրավորվել Մոսկվայում

Մոսկվայի Բրատյեւյան փողոցում անհայտ անձինք գազային ատրճանակից կրակ են բացել Հայաստանի քաղաքացիների վրա, տեղեկացնում է “Life News” կայքը: Անհայտ անձինք վիճաբանություն են սկսել Հայաստանի 2 քաղաքացիների  հետ եւ կրակ են բացել վերջիններս վրա: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը վիրավորվել է որովայնից, մյուսը` ոտքից եւ դեմքից: Մեկ օր առաջ Մոսկվայում կրկին նմանատիպ միջադեպ էր գրանցվել […]

ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու  առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց: Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ […]

Նիկոլն ընտրեց “վերջին ճիչը”

Henaran.am-ի տեղեկություններով, նորընտիր պատգամավորները Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությանը հատկացված 7 սենյակներն  իրար մեջ բաժանելիս, լուրջ քննարկումներ են արել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած ՀԱԿ-ին տրվել են լավագույն սենյակներից, սակայն 7 հոգով չէին կարողանում ի մի գալ, թե ով որ սենյակում է աշխատելու առաջիկա 5 տարին: Մինչ քննարկումը կավարտվեր` Նիկոլ Փաշինյանը վերցրել է իր անվան ցուցանակն ու […]

Արտակարգ իրավիճակ. ընկույզի չափ կարկուտը սպանել է անասուններին

 Երկու օր առաջ, հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւը Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի: Ըստ բնակիչների, որ կարկուտը տարբեր չափերի էր, ամենախոշորը՝ ընկույզի չափ էր: Կարկուտի շերտի հաստությունը կազմել է մոտ 30 սմ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ  տեղատարափն  ու կարկուտը մարզի գյուղատնտեսությանը լուրջ վնաս են հասցրել: […]

Փաստաբաններին “ճիպոտելու” իրավունք չի տրվել

Հայաստանի փաստաբանների եւ դատավորների միջեւ  տեղեկատվական “պատերազմը” շաորւնակվում է: Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով դատավորների կամայականություններից: Տեղեկատվական “պատերազմը” տեղափոխվել է նույնիսկ սոցկայքեր եւ բլոգներ: Հայաստանի դատական դեպարտամենտի աշխատակից Արսեն Բաբայանը իր անձնական բլոգում անհրաժեշտ է համարել հիշեցնել փաստաբաններին, որ իրենց կարգավիճակից ելնելով փաստաբանները կարող են Դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ դատական սխալների […]

Henaran.am-ը վերսկսում է աշխատանքը` համոզված, որ այն անխափան է լինելու այսուհետ

  Վերջին ամիսներին Henaran.am-ը հաճախակի էր խափանվում. մի անգամ` հակերային հարձակման, մեկ ուրիշ անգամ` տեխնիկական պատճառներով: Մի քանի օրվա բաժանումը, սիրելի ընթերցող, իր անհերքելի դրոշմն է թողնում կայքի հաճախելիության վրա, եւ իհարկե` խոչընդոտում լրատվություն ստանալու ձեր հնարավորություններն ու իրավունքը: Մասնագետների հավաստմամբ, խնդիրները արդեն լուծվում են, եւ Henaran.am-ն իր ընթերցողին ներկայանում է նորացված տարբերակով: Այս ընթացքում խափանումը վերացնելուն […]

Henaran.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Չնայած Henaran.am-ը հասանելի է եւ սիրելի ընթերցող, կարող եք կարդալ նախկինում տեղադրված նյութերը, սակայն տեխնիկական պատճառներով, նոր թարմացումներ հնարվոր չէ անել: Մեր մասնագետներն աշխատում են եւ համոզված ենք, որ շուտափույթ կվերացվեն առկա խնդիրները եւ Henaran.am-ը, նախկինի պես կսկսի աշխատել: Մեկ անգամ եւս հայցում ենք մեր բոլոր ընթերցողների ներողամտությունը:

Եզդիների խնդիրները հայ ժողովրդի խնդիրներն էլ. Ազիզ Թամոյան

Ներկայումս ՀՀ-ում բնակվում է 60 հազար եզդի, այսինքն` նրանք կազմում են ՀՀ բնակչության 3 տոկոսը եւ 131 հոգանոց նորընտիր խորհրդարանում պետք է ունենային 4 պատգամավոր: Հայաստանում բնակվող եզդիների անունից այսօր  լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքը հնչեցրեց “Եզդիների համաշխարհային միության” նախագահ Ազիզ Թամոյանը` հավելելով, որ 4-ի փոխարեն իրենց 1-ն էլ կբավականացնի: Թամոյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմի […]

Մրցանակակիր Գամփռը ուշացավ “ասուլիս”-ից /տեսանյութ/

Հայկական “Գամփռ”  ցեղատեսակի շունը, որը Թբիլիսիում մայիսի 27-ին տեղի ունեցած շների միջազգային ցուցահանդես-մրցույթում երկրորդն տեղն է գրավել` ուշացավ “մամուլի ասուլիսից”: Լրագրողները ստիպված էին անհամբեր սպասել, թե  երբ Գամփռը Վանաձորից կհասնի մայրաքաղաք: Ըստ Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի,  Գամփռը գրավել է երկրորդ տեղը “Աշխատող շներ” անվանակարգում: “Աշխատող, այսինքն, եւ պահակ է, եւ զինվոր է, եւ […]

Արյան դեմ` արյուն. երթով շարժվեցին նախագահական /ֆոտո, վիդեո/

“Հայազն” միությունը եւ մի խումբ երիտասարդներ այսօր երթ են կազմակերպել: Նրանք բողոքում են վերջին օրերին Տավուշի սահմանագծում կատարվող ադրբեջանական սադրանքների դեմ: Շարժվելով Ազատության հրապարակից, երիտասարդները նախ եղան Հայաստանի նախագահի նստավայրում, ապա շարժվեցին դեպի արտաքին գործերի նախարարություն: Երթի մասնակիցները նամակներ  հանձնեցին համապատասխան մարմիններին: “Զոհերի` մեկին տասը հարաբերությունն, այն նվազագույնն է, որը կարող է, ըստ էության, համարժեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի