07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջհանգիր աղայի անունով փողոց Երևանո՞ւմ

Եզդիների “Սինջար” ազգային միավորումը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետարան եզդի հայտնի գործիչ Ջհանգիր աղայի աճյունը Ստավրոպոլի երկրամասից Հայաստան տեղափոխելու ու վերահուղարկավորելու խնդրանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է միավորման առաջնորդ  Բորիս Թամոյանը:

“Ջհանգիր  աղան մասնակցել է 1918թ Բաշ-Ապարանի և Սարդարապատի մարտերին  և կռվել ու գործել է և՛ եզդիների, և՛ հայ ժողովրդի համար, երբ թուրքական զորքը հարձակվում էր Սարդարապատի ուղղությամբ, առաջինը առանց հրամանի Ջհանգիր աղան էր, որ դուրս եկավ թուրքական զորքի դեմ”,-այսպես ներկայացրեց  ազգային հերոսին  Բորիս Թամոյանը։

Միավորման նախագահը նշեց նաև, որ իրենք մեկ այլ նախաձեռնություն էլ ունեն  և պատրաստվում են դարձյալ դիմել քաղաքապետարան, որպեսզի Երևանի փողոցներից մեկը անվանվի Ջհանգիր աղայի  անունով.

Խոսելով Հայաստանում եզդիների խնդիրներից` Բորիս Թամոյանը առանձնացրեց կրթական ու մշակութային ոլորտները:

Բայց պարզվեց, որ եզդիների կրթական ու մշակութային խնդիրները լուծելու համար ոչ թե Հայաստանի իշխանություններն են խոչընդոտներ ստեղծում, այլ այդ ուղղությամբ որևէ մեկին եզդիները չեն դիմել, իրենց ծրագրերը ոչ մի տեղ չեն ներկայացրել։

Բորիս  Թամոյանը դժգոհեց, որ հայաստանյան մշակութային դաշտում չկան հայտնի եզդի դեմքեր, սակայն մի քանի հարցադրումներից հետո նշեց, որ գուցե դրա պատճառն այն է, որ եզդի համայնքն է շատ պասիվ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ