13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ՞ի համար է պատասխանատու Լեզվի պետական տեսչությունը

Ինչո՞վ է զբաղվում Լեզվի պետական տեսչությունը: Այս հարցն այսօր   ասուլիսում հնչեց մի քանի անգամ, քանի որ յուրաքաչյուր խնդրի բարձրաձայնումից հետո Լեզվ ի տեսչության պետ Սերգո Երիցյանը նշում էր, որ տեսչությունը չունի օրենսդրական գործառույթներ եւ լիազորությունները սահմանափակ են:

Պարզվում է, որ հեռուսատեսությունում  տեղ գտած սխալների համար Լեզվի տեսչությունը պատասխանատու չէ, այդ պատասխանատվությունը կրում է Հեռուստատեսության եւ  Ռադիոյի  ազգային հանձնաժողովը։ “Մենք ընդամենը կարող ենք հուզվել ու անհանգստանալ եւ մեր վերաբերմունքն արտահայտել դրա նկատմամբ”,- ասում է Ս. Երիցյանը:

Լեզվի պետական տեսչությունը պատասխանատու չէ ,նաեւ փողոցների ցուցանակների, դասագրքերում տեղ գտած սխալների համար: Փողոցների ցուցանակների համար պատասխանատու է քաղաքապետարանը, իսկ դասագրքերի  համար ԿԳՆ :

“Հիմա կասեք էլի նույնը, բայց իրոք, մեր իրավունքները սահմանափակ են, մենք իրավունք չունենք  որեւէ ֆիլմի մեջ բառային սխալ նկատելու դեպքում տուգանքներ սահմանել, դա մեր իրավասությունը չէ, մենք պարզապես ստուգող ու վերահսկող մարմին ենք եւ հուսով ԱԺ լրջորեն կմոտենա այս հարցին”,-ասաց Սերգո Երիցյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ