11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահը չի նշելու

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի նշելու ծննդյան օրը` կապված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվան հետ: Սովորության համաձայն, ամեն տարի հանրապետականները հավաքվում էին եւ նշում երկրի նախագահի եւ կուսակցության առաջնորդի տարեդարձը:

Հասարակությունը չպետք է լռի /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են թիկնապահների աշխատանքային եւ բարոյական կերպարին: Հիշեցնենք, որ 12 օր անգիտակից վիճակում մնալուց հետո երեկ մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան ծեծել էին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում: Բանախոսների համոզմամբ, այս […]

Կենսաբանության միավորները ներքին կարգով չեն փոխվել

“Կենսաբանություն” առարկայի քննության գնահատականները ներքին կարգով չեն բարձրացվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը: Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, կենսաբանության 2 տարբերակներում կար սխալ եւ այդ դիմորդների գնահատականները 1միավորով բարձարցվել են: “Գործող կարգի համաձայն, բողոքարկման փուլում վերանայվել են այն դիմորդների գրավորները, որոնք դիմել էին: Իսկ անկախ բողոքարկումից, […]

Պահպանակներ` ֆուտբոլային խաղից առաջ

Այսօր` հունիսի 30-ին Կիեւի Անկախության հրապարակում կկայանա Էլթոն Ջոնի եւ Queen խմբի համերգը: Համերգը նվիրված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Ակցիայի շրջանակում Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերին եւ Կիեւի ֆան-գոտու երկրպագուներին անվճար կբաժանվի 60 հազար պահպանակ: Արտասահմանյան լրատվամիջոցները չեն բացառում, որ  Էլթոն Ջոնը ներկա լինի հուլիսի 1-ին կայանալիք “Եվրո-2012”-ի եզրափակիչ Իսպանիա–Իտալիա հանդիպմանը:

Գյուղմթերքի շուկա կգործի նաեւ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետ

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է Կասյան փողոցում վերաբացված գյուղմթերքի շուկայի պայմաններին եւ շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաեւ շուկայի այցելուների հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաեւ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների […]

Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Նրա խոսքով` հայերը, որպես քրիստոնյաներ, պետք է պահպանեն քրիստոնեկան արժեքները և հայկական ավանդապաշտությունը: Հեռուստաեթերը կարգավորելու մեխանիզմներին անդրադարձավ հայագետ, ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանը: Նրա խոսքով`  բոլորը պետք է ունենան պատասխանտվություն անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ, իսկ  հայկական հեռուստաալիքներում բացակայում է այդ […]

Կաշառք է վերցրել ‘Զվարթնոցի’ աշխատակիցը

Երեկ ժամը 02.40-ին  Զվարթնոց  օդանավակայանի  գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երեվան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել եվ ստացել է 15.000 դրամ:Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը ‘Զվարթնոց’ օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, […]

Չպետք է ապրել ջունգլիների օրենքով եւ գլուխը ջայլամի նման թաքցնել /վիդեո/

“Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում: Իրենց ընտրած ժողովրդից:  Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախռաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պաշտոնյաների թիկնապահների բարոյական եւ աշխատանքային կերպարին` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա իր խոսքը սկսեց […]

Մեր երկրում 4-5 զույգից մեկն անպտուղ է. բժիշկ-գինեկոլոգ

Յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ զույգ մեր երկրում  առաջնային կամ երկրորդային անպտղություն ունի: Այսօր լրագրողների հետ զրույցում ‘Էրեբունի’  բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արման Սահակյանը, տեղեկացնելով այս մասին, կանանց անպտղության պատճառներից շեշտեց  ինֆեկցիաները, հորմոնալ, անատոմիական, մեխանիկական, իմունոլոգիական խնդիրները, իսկ տղամարդկանց  դեպքում՝ սերմի խնդիրները: Բժիշկը կարծիքով`   հագուստը, սնունդը կամ էկոլոգիան աննշան նպաստող պայմաններ կարող են լինել  մարդու անպտղության վրա: […]

Քրոջը սպանած տղամարդը բերման է ենթարկվել բարեկամի տնից

Այսօր` ժամը  00.30-ին, Հայաստանի ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել ‘Նոր Խարբերդ’  Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը, հունիսի 29-ին 50-ամյա քրոջը` Մարգարիտա Հովհաննիսյանին դանակի 20 հարվածով սպանած 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը: Վերջինս խոստովանել է իր արարքը  հարցաքննվում է: Նրան բերման էին ենթարկել բարեկամներից մեկի տնից: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նոր Խարբերդ գյուղում եղբայրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի