02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մանկապիղծը հետազոտվելու է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է:

Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվարին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչեւ հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երեւանի “Միքայելյան” վիրաբուժության ինստիտուտ. “Բժիշկը արձակուրդ է գնացել, չգիտեմ` կոնկրետ 15-ին է լինելու տեղափոխումը, թե՞ մի քիչ ուշ: Բայց բժիշկները ստուգել ու տեսել են, որ էդ ուռուցքը կա, ու պետք է նորից վիրահատվի”,-ասել է աշխատակիցը::

Թերթի զրուցակիցը նշել է, որ եթե թույլ տան, “Տեր-Պողոսյանին դուրս կտանենք, դա էլ կանենք, որպեսզի 100-տոկոսանոց լինի”: Վերջինս հավելել է, որ մանկապղծության համար դատապարտված Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է Հրազդանի քրեակատարողական հիմնարկում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ